Եվրոպայի հրաձգության առաջնությունում Հայաստանը կունենա 14 մասնակից

0
105

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հրաձգության հավաքականը Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 14 մարզիկով:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը: «Հայաստանի հավաքականում կլինեն 14 մարզիկ և 2 մարզիչ: Մարզիկներն ուժերը կչափեն հրացան, ատրճանակ, վազող թիրախ ձևերում: Հավաքականում կլինեն 5 պատանի մարզիկներ, ովքեր կպայքարեն ամառային պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգրի համար: Սա մեր վերջին հնարավորությունն է, քանի որ նախորդ երեք վարկանիշները խաղարկվել են Բաքվում»,-ասաց Նիկողոսյանը:

Հայաստանի հավաքականը մրցավայր կմեկնի փետրվարի 16-ին և կվերադառնա 24-ին: Եվրոպայի առաջնությունն այս տարի կկայանա Հունգարիայի Դյոր քաղաքում:

http://armenpress.am/arm/news/922592/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here