Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված կարևոր միջոցառումներ կանցկացվեն արտերկրում

0
22

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան շարժման 30-ամյա տարեդարձին նվիրված մի շարք կարևոր միջոցառումներ կանցկացվեն նաև արտերկրում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Այս պահին չեմ ցանկանում փակագծերը շատ բացել, բայց տարվա ընթացքում մի շարք կարևոր միջոցառումներ կանցկացվեն տարբեր երկրներում»,- ասաց Բաբայանը:

Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառումներն Արցախում արդեն մեկնարկել են: Դավիթ Բաբայանը հայտնեց, որ փետրվարի 12-ին Մարտունի և Հադրութ քաղաքներում տեղի են ունեցել հանրահավաքներ, փետրվարի 13-ին բազմահազարանոց հանրահավաք է տեղի ունեցել մայրաքաղաք Ստեփանակերտում: «Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքին մասնակցել են արցախյան շարժման ակտիվիստներ, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, պաշտոնատար այլ անձինք: Տեսաուղերձներ են հղել հայ ժողովրդի բարեկամները ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից»,– մանրամասնեց Արցախի նախագահի մամուլի խոսնակը:

Նա հավելեց, որ փետրվարի 19-ին և 20-ին Արցախում տեղի կունենան արդեն ավանդական դարձած տարբեր խոշոր միջոցառումներ, սակայն շեշտեց, որ ընդհանրապես միջոցառումները հանրապետության ողջ տարածքում կշարունակվեն ամբողջ տարվա ընթացքում: Գրեթե ամեն օր տարբեր միջոցառումներ են անցկացվելու համալսարաններում, դպրոցներում, կրթական այլ օջախներում, հեռուստատեսությամբ:

Այս տարի լրանում է արցախյան շարժման 30-ամյակը: 30 տարի առաջ Արցախի ժողովուրդը բարձրացրեց իր ձայնըհանուն սեփական իրավունքների պաշտպանության և անկախությանԱրցախյան շարժման30-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի անդամներն արդեն հաստատել են  շարժման 30 –ամյակի միջոցառումների տարբերանշանի մրցույթիարդյունքներըՀաղթող է ճանաչվել Նինա Շահվերդյանի ներկայացրած տարբերանշանը և Արմեն Ղուկասյանի ներկայացրած նախագիծը՝ պաստառների համարՄիջոցառումների ծրագրով նախատեսվում է նաևհոբելյանական հուշամեդալիթեմատիկ գրքերի ու բրոշյուրներիֆոտոալբոմինամականիշի թողարկումփաստագրական ֆիլմերիտեսահոլովակների պատրաստումհանրապետության ողջ տարածքումցուցահանդեսներիտարբեր մրցույթներիսպորտային ու մշակութային միջոցառումների կազմակերպում:

http://armenpress.am/arm/news/922594/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here