«Վեոլիա Ջուրը» խցանափակել է Գռնիից Երևան ու Արտաշատ ջրատարների վթարներ և ապօրինի միացումները

0
101

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վեոլիա Ջուր» ընկերության «Արևելք» տարածաշրջանի տնօրինության և տեխնիկական տնօրինության  մասնագետների կողմից Գառնիի ջրաղբյուրի քլորակայանից մինչև «Դավաբոյնի»  կոչվող հատվածում  հայտնաբերվել են  վթարներ և ապօրինի միացումներ, որոնք «Արտաշատ» տեղամասի ուժերով վերացվել կամ խցափակվել են։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ՓԲԸ հանրային կապերի ծառայությունից, ընդհանուր առմամբ խոսքը 20-32մմ տրամագծով թվով 21 ապօրինի ջրագծերի միացման մասին է, որից 6-ը` Գառնի-Արտաշատ մայրուղային ջրատարի վրա, իսկ 15-ը` Գառնի-Երևան ջրատարի:

Ըստ աղբյուրի՝  նշված վթարների հիմնական մասը  հենց այդ ապօրինի միացումներով էր պայմանավորված։

 

 

http://armenpress.am/arm/news/922672/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here