Հայաստանը դարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության միջկառավարական կոմիտեի բյուրոյի փոխնախագահ

0
61

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը, որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության միջկառավարական կոմիտեի անդամ, փետրվարի 13-ին դարձել է Կոմիտեի բյուրոյի փոխնախագահ մեկ տարի ժամկետով՝ ստանալով Կոմիտեի անդամ երկրների միաձայն աջակցությունը։

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Բյուրոյի անդամների առաջադրումը կայացել էր Կորեայի Հանրապետությունում 2017թ. դեկտեմբերի 4-9-ը տեղի ունեցած Կոմիտեի 12-րդ նստաշրջանի ընթացքում քննարկումների ժամանակ, իսկ վերջնական հաստատումն իրականացվել է ս․թ․ փետրվարին կայացած էլեկտրոնային խորհրդակցությունների ընթացքում։

Հայաստանը Կոմիտեի անդամ է հանդիսանում 2016-2020թթ. ժամանակահատվածի համար:

ՏեղեկանքՄիջկառավարական կոմիտեն «Ոչ նյութական մշակութային ժառանգությանպաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕի 2003թկոնվենցիայի գլխավոր մարմիններից է ևբաղկացած է տարածաշրջանային վեց խմբերը ներկայացնող 24 անդամիցԿոմիտեի կարևորգործառույթներից է Կոնվենցիայով սահմանված ցանկերում գրանցվելու նպատակով անդամպետությունների կողմից ներկայացված հայտերի առնչությամբ վերջնական որոշում կայացնելը»:

 

http://armenpress.am/arm/news/922674/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here