Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը Կնեսետում անհրաժեշտ ձայներ չհավաքեց

0
67

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի Կնեսետը քննարկել է Հայոց ցեղասպանության օրը նշելու մասին օրինագիծը, որը ներկայացրել էր «Եշ Աթիդ» իսրայելական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Յայիր Լապիդը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով The Jerusalem Post-ը, բանաձևին դեմ է քվեարկել 41, կողմ՝ 28 պատգամավոր:

«Չկա պատճառ, որի համար Կնեսեթը, որը ներկայացնում է Հոլոքոստի միջով անցած մի երկիր, չճանաչի Հայոց ցեղասպանությունն ու դրան նվիրված հիշատակության օր չունենա», – ասել է Լապիդը:

Երկրի փոխարտգործնախարար Ցիպի Հոտովելին նշել է, որ խորհրդարանական պատվիրակություն է ուղարկել Երևան՝ մասնակցելու 100-ամյա տարելիցի միջոցառումներին, սակայն պաշտոնական դիրքորոշում չի ներկայացնի՝ պայմանավորված «դրա բարդությամբ և քաղաքական հետևանքներով, և քանի որ դա հստակ քաղաքական ասոցացում ունի»:

Հայոց ցեղասպանության օրը նշելու մասին օրինագիծը առաջին անգամ էր դրվել Իսրայելի խորհրդարանի՝ Կնեսեթի լիագումար նիստի քննարկմանը։ 2016թ. Կնեսետի կրթության հարցերի հանձնաժողովը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

http://armenpress.am/arm/news/922678/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here