Արցախի պաշտպանության նախարարությունը նոր տեսանյութ է հրապարակել ադրբեջանական զինված ուժերի տեղաշարժերի մասին

0
29

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հրապարակել է ապրիլի 24-ի առավոտյան Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գծի առաջնագծում ադրբեջանական զինված ուժերի տեղաշարժերի մասին։

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ նախարարություն շփման գծում հակառակորդի կենդանի ուժի ևզինտեխնիկայի տեղաշարժերին ու կուտակումների մասին տեսանյութ էր հրապարակել նաևապրիլի 22-ինինչպես նաև անդրադարձել Ադրբեջանի պաշտպանության նախարարությանհայտարարությանը՝ նշելովոր  առաջնագծում տիրող լարված իրադրության մասին ապրիլի 21-ին ԱՀ ՊՆ տարածած տեղեկատվությունը կեղծ և զանգվածային հուզումներից հանրությանուշադրությունը շեղող որակելու Ադրբեջանի ՊՆ գործելաոճը լիովին սպասելի էր ուամբողջովին տեղավորվում է Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարության որդեգրածմարտավարության մեջ:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանելէ արցախաադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը. «Հայաստանում տեղի ունեցողներքաղաքական զարգացումների ֆոնին Ադրբեջանը Արցախի հետ շփման գծի երկայնքովկենդանի ուժիհրետանու և զինտեխնիկայի կուտակումներ է իրականացնումինչն առիթ էտալիս ենթադրելու Բաքվի կողմից հնարավոր նոր արկածախնդրության նախապատրաստմանմասին։

Միջազգային հանրությունըառաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներըպետք է համապատասխան ջանքեր գործադրեն Բաքվին զսպելուառաջնագծից ադրբեջանական զինտեխնիկանհրետանին և զինված ուժերը հետ քաշելու և 1994-1995 թթզինադադարի համաձայնագրերնանշեղ իրագործելու ուղղությամբ։

Շարունակում ենք համոզված լինելոր Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ բանակցային լուծումն այլընտրանք չունի։ Ուժի կիրառումը կարող է անկանխատեսելի հետևանքների հանգեցնել ողջտարածաշրջանի համար։

Ադրբեջանը չպետք է պատրանքներ տածիթե Հայաստանում ներքաղաքական զարգացումների պայմաններում կարող է ոտնձգություն կատարել Արցախի դեմ և իրականացնել իր ագրեսիվ մտադրությունները։Լեռնային Ղարաբաղի պաշտպանության հարցում հայ ժողովուրդը միահամուռ է և թույլ չի տա Արցախի նկատմամբ որևէ ոտնձգություն։

Հայաստանն ինչպես նախկինումայնպես էլ այսօր հաստատակամ կանգնած է Արցախի թիկունքին և վճռական է ապահովելու նրա անվտանգությունը»։

http://armenpress.am/arm/news/931297/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here