ՌԴ-ն Հայաստանում մոտ ապագայում կոնսենսուսային լուծման հույս ունի. Պեսկով

0
24

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը նոր հայտարարություն է արել Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ՝ հայտնելով, որ Կրեմլի դիրքորոշումը մնում է անփոփոխ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք նախկինի նման կարծում ենք, որ դա (Հայաստանի-խմբ.) ներքին գործ է և հուսով ենք, որ մեր հայ բարեկամները կկարողանան իրադրությունը կարգավորել ու մոտ ապագայում հասնել կայուն կառուցվածքի և կոնսենսուսային լուծման»,- ասել է Պեսկովը՝ հավելելով, որ ռուսական կողմը շարունակում է մեծ ուշադրությամբ հետևել այդ իրադրությանը:

http://armenpress.am/arm/news/931389/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here