Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ակցիաների ընթացքում լրագրողների նկատմամբ 16 ֆիզիկական բռնության դեպք է արձանագրվել

0
35

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորած  ակցիաների ընթացքում, խիստ նախնական տվյալների համաձայն, լրագրողների և  լրատվամիջոցների իրավունքների 27 խախտում է արձանագրվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ  Աշոտ Մելիքյանը: Նրա խոսքով՝ 10 օրերի ընթացքում լրագրողների նկատմամբ 16 ֆիզիկական բռնության դեպք է արձանագրվել: «Ես շնորհակալություն եմ հայտնում լրագրողներին, ովքեր այս դրամատիկ իրադարձությունների ֆոնին, հաճախ վտանգելով իրենց առողջությունը, մեր հասարակությանն ու միջազգային հանրությանը տեղեկացնում են երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին»,-ասաց նա:

Մելիքյանի խոսքով՝ակտիվ լուսաբանում էր հատկապես օնլայն մեդիան: «Քանի դեռ գործընթացը չի ավարտվել, լրատվամիջոցների վրա է լինելու հասարակությանը տեղեկացնելու պարտականությունը: Այդ ֆոնին չեն բացառվում նաև բռնությունները»,-հավելեց նա:

http://armenpress.am/arm/news/931404/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here