Սերժ Սարգսյանի հրաժարականի քայլը դրական է ընկալվել միջազգային ներդրողների կողմից. Արամյան

0
28

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականի քայլը դրական է ընկալվել միջազգային ներդրողների ու հանրության կողմից: Այդ մասին կառավարության նիստից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը:

«Դա դրական ազդակ է տվել այն առումով, որ Հայաստանն ունի այնպիսի իրավիճակ, որ չի կրկնում Ուկրաինայում կատարված սխալները, այսինքն՝ գնում է ավելի կառուցողական ուղիով», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Վարդան Արամյանը:

Ավելի վաղ նման կարծիք էր հայտնել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

 

http://armenpress.am/arm/news/931552/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here