Արցախի նախագահն այցելել է Մայր Աթոռ և Գարեգին Բ կաթողիկոսի հետ քննարկել ներհայաստանյան իրավիճակը

0
23

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի հետ ապրիլի 26-ին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Հայ Առաքելական Եկեղեցու հոգեւոր դասի մի խումբ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Անդրադարձ է կատարվել Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին։ Կարեւորվել է երկրում կայունության եւ օրինականության պահպանման անհրաժեշտությունը:

http://armenpress.am/arm/news/931557/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here