Վարդան Արամյանի խոսքով՝ ներքաղաքական լարվածությունն իր ազդեցությունն է ունենում տնտեսական զարգացումների վրա

0
22

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ներքաղաքական լարվածությունն իր ազդեցությունն է ունենում տնտեսական զարգացումների վրա: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին նշեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը:

«Պետք է անել ամեն ինչ այս իրավիճակից առավելագույն օգուտներով և նվազագույն վնասներով դուրս գալու համար, և եթե իրավական պետություն ենք ուզում, ուրեմն ձեռքներս պետք է դնենք օրենքի վրա: Բնականոն հունով մենք շարունակում ենք աշխատանքը, ֆինանսների նախարարությունը նախկինի պես օրական 10-12 ժամ պետք է աշխատի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Արամյանը՝ հավելելով, որ քաղաքական լարվածությունն ունենում է իր ազդեցությունը տնտեսության վրա և դրա շարունակական դրսևորումները կարող են էլ ավելի մեծ ազդեցություն ունենալ տնտեսական ակտիվության ցուցանիշների նկատմամբ։

Ըստ Ֆինանսների նախարարի պաշտոնակատարի՝ Հայաստանի թողարկած եվրապարտատոմսերի եկամտաբերության վարքագիծը մինչ ապրիլի 12-13-ը համահունչ էր գլոբալ զարգացումներին, իսկ դրանից հետո կտրուկ բարձրացել է: Նա նշեց, որ ֆինանսական շուկայի մասնագետները արագ են արձագանքում, և մինչև 23-ը տոկոսադրույքների աճ է նկատվել, իսկ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո նվազել է։

http://armenpress.am/arm/news/931570/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here