ՊԵԿ-ը հերքել է Նոր կյանք գյուղի գյուղապետի հայտարարությունը

0
72

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկումտների կոմիտեն հերքել է Հանրապետության հրապարակում Նոր կյանք գյուղի գյուղապետի հայտարարությունն այն մասին, թե հարկային մարմինները տուգանել են Ոսկետափ գյուղի՝ փոքր խանութ ունեցող մի կնոջ, ով մասնակցում էր հավաքներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՊԵԿ հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Նախօրեին Հանրապետության հրապարակում Նոր կյանք գյուղի գյուղապետն իր ելույթում նշել է. «Երկու օր առաջ, երբ Ոսկետափ գյուղի մի կին իր նախաձեռնությամբ մասնակցում էր այս համաժողովրդական շարժմանը, ով փոքր խանութ ունի, իմացել են, որ գալիս է ու հարկային մարմինները մտնում են նրա խանութ և ՀԴՄ-ի պատրվակով տուգանում են»:

Այս հայտարարության հետ կապված Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է, որ 2018թ. ընթացքում Ոսկետափ գյուղում կոմիտեն ոչ մի հսկողական միջոցառում չի իրականացրել: Այդպիսի միջոցառումներ իրականացվել են 2017թ. ընթացքում, որոնց արդյունքներով յոթ հսկողական միջոցառումներից հինգի դեպքում խախտումներ են արձանագրվել: Միևնույն ժամանակ ՊԵԿ-ը, լինելով ապաքաղաքական կառույց, հարկ է համարում հիշեցնել, որ բոլոր տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ իրականացրել ու շարունակում է իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորությունները՝ անկախ դրանց գործունեության վայրից: Միաժամանակ, ՊԵԿ-ը հորդորում է բոլոր հարկ վճարողներին, անկախ երկրում ընթացող քաղաքական գործընթացներից, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ապահովել իրենց հարկային պարտավորությունների կատարումը»:

http://armenpress.am/arm/news/931651/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here