Պատգամավոր Կարեն Կարապետյանի կարծիքը չի արտահայտում ՀՀԿ խմբակցության տեսակետը. պարզաբանում

0
26

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակը պարզաբանում է տարածել՝ նշելով, որ վերջին հարցազրույցում ձևակերպած կարծիքները արտահայտում են զուտ պատգամավորի անձնական, այլ ոչ ՀՀԿ խմբակցության տեսակետները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս առնչությամբ պարզաբանմամբ է հանդես եկել նաև ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ շեշտելով, որ դա Կարեն Կարապետյանի մասնավոր կարծիքն է, որը չի արտահայտում խմբակցության տեսակետը: «Մենք հարգում ենք յուրաքանչյուր մասնավոր կարծիք»,- ասել է Բաղդասարյանը:

Ավելի վաղ տված հարցազրույցում Կարեն Կարապետյանը կարծիք էր հայտնել, որ մայիսի 1-ին կայանալիք վերչապետի ընտրություններում ճիշտ չի լինի եթե ՀՀԿ հանդես գա սեփական թեկնածուով: Միաժամանակ պատգամավորը շեշտել էր, որ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին համարում է խելացի մարդ, ում համար «իշխանությունն ինքնանպատակ չի եղել և չի լինի»:

http://armenpress.am/arm/news/931776/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here