Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարել է իր և ՀՀ նախագահի հանդիպման մասին

0
52

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ապրիլի 28-ի լույս 29-ի գիշերը կրկին հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: «Քիչ առաջ հանդիպում ունեցա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Քննարկեցինք ներքաղաքական իրավիճակի վերջին զարգացումները և լուծման հնարավոր ուղիները»,«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջի միջոցով տեղեկացրել է Փաշինյանը։

ՀՀ նախագահի հետ նրա նախորդ հանդիպումը կայացել էր ապրիլի 26-ին, իսկ առաջին հանդիպումը՝ ապրիլի 21-ին՝ Հանրապետության հրապարակում:

 

http://armenpress.am/arm/news/931833/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here