Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել ՀՅԴ խմբակցության պատգամավորների հետ քննարկումներից

0
22

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ով «Ելք» խմբակցության կողմից պաշտոնապես առաջադրվել է որպես ՀՀ վարչապետի թեկնածու, մանրամասներ ներկայացրեց ՀՅԴ խմբակցության պատգամավորների հետ քննարկումներից: Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Փաշինյանը տեղեկացրեց, որ քննարկել են քաղաքական առկա իրավիճակը և արձանագրել են, որ այդ իրավիճակից դուրս գալու հարցում կա փոխըմբռնում:

«Դուք գիտեք, որ ՀՅԴ-ն արդեն հայտարարել էր իմ թեկնածությունը պաշտպանելու մասին, և մենք ՀՅԴ խմբակցության պատգամավորների հետ քննարկեցինք երկրում ստեղծված իրավիճակը և հանգուցալուծման հասնելու ուղիները: Մենք արձանագրեցինք, որ կա քաղաքական ճգնաժամ, որը պետք է հաղթահարվի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Փաշինյանը:

Հարցին, թե արտահերթ ընտրությունների կազմակերպման ժամկետների հարցում ՀՅԴ-ի դիրքորոշումը համընկնո՞ւմ է իրենց դիրքորոշման հետ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետների վերաբերյալ բոլոր քաղաքական ուժերի պատկերացումները նույնը լինել չեն կարող:

Նա նաև նշեց, որ այնպես չէ, որ դրա վերաբերյալ մեկ քաղաքական ուժի պատկերացումները կարող են պարտադրվել մյուս քաղաքական ուժերին:

Փաշինյանը նաև հայտնեց, որ ՀՅԴ-ի հետ ընտրվելու դեպքում կոալիցիոն կառավարություն ձևավորելու հարց չի քննարկվել:

Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա նաև ՀՀԿ խմբակցությունների հետ:

«Ելք» խմբակցությունն ապրիլի 30-ին Փաշինյանին միաձայն առաջադրել է որպես վարչապետի թեկնածու: Ազգային ժողովի մյուս երեք խմբակցությունները՝ ՀՀԿ, «Ծառուկյան» և ՀՅԴ հայտարարել են թեկնածու չառաջադրելու մասին: Վարչապետի ընտրությունը խորհրդարանում նախատեսված է մայիսի 1-ին:

http://armenpress.am/arm/news/931919/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here