Արմեն Ռուստամյանը ներկայացրեց ՀՀԿ-ի հետ կոալիցիոն հուշագրից հրաժարվելու պատճառները

0
39

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ներկայացրեց ՀՀԿ-ի հետ կոալիցիոն հուշագրից հրաժարվելու պատճառները: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արմեն Ռուստամյանը նշեց, որ երկրում ստեղծված ֆորս-մաժորային իրավիճակում այդ հուշագիրը չէր կարող գործել:

«Բացի այդ, որպեսզի մենք կարողանայինք ազատ լինել մեր որոշումների մեջ, որպեսզի կարողանայինք սատարել մեր ուզած թեկնածուին, որը վայելում է ժողովրդի վստահությունը, մենք չէինք կարող կապված մնալ կոալիցիոն համաձայնագրով ամրագրված այն դրույթին, որ վարչապետի թեկնածու առաջադրվելու իրավունքը պատկանում է ՀՀԿ-ին: Սա է եղել պատճառը, որ մենք հրաժարվել ենք կոալիցիայից», –«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Ռուստամյանը:

Արմեն Ռուստամյանը վստահեցրեց, որ երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծումից հետո բոլորը կզգան ու կտեսնեն, որ Դաշնակցությունը այդ գործում մեծ դերակատարություն է ունեցել:

Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության միջև 2017թ. մայիսի 11-ին ստորագրվել է քաղաքական կոալիցիա կազմավորելու մասին հուշագիր: ՀՅԴ-ն կոալիցիայից դուրս գալու մասին հայտարարել է 2018թ. ապրիլի 25-ին:

http://armenpress.am/arm/news/931930/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here