Մայիսի 8-ին «Ծառուկյան» դաշինքը կքվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին

0
97

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 8-ին կայանալիք ՀՀ վարչապետի ընտրության երկրորդ փուլին ևս «Ծառուկյան» դաշինքը քվեարկելու է Նիկոլ Փաշինյանի օգտին: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Մարիոթ» հյուրանոցում Փաշինյանի հետ կայացած բանակցություններից հետո հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

«Ծառուկյան» դաշինքը մայիսի 8-ին նույնպես կպաշտպանի ժողովրդի թեկնածուին: Այսօր հաղթանակը ժողովրդինն է, երկրորդ անգամ ևս կողմ ենք քվեարկելու: Մենք ժողովրդի թեկնածուի կողքին ենք»,- հայտարարեց Ծառուկյանը:

Հայաստանը մայիսի 8-ին կունենա վարչապետ, իսկ ՀՀԿ-ն աջակցելու է Խորհրդարանի 1/3 կողմից առաջադրված թեկնածուին. Հանրապետականը սեփական թեկնածու չի առաջադրելու: Այս մասին հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

 

 

http://armenpress.am/arm/news/932178/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here