Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հանրապետության ողջ տարածքում անհնազանդության ակցիաները դադարեցնելու մասին

0
72

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց մայիսի 3-ին վարչապետի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու և հանրապետության ողջ տարածքում խաղաղ անհնազանդության ակցիաները դադարեցնելու մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը  Փաշինյանը հայտարարեց, որ «Ծառուկյան» դաշինքի, «Դաշնակցության» և «Ելք» դաշինքի պատգամավորներն իրենց ստորագրությունը կդնեն, որպեսզի ինքն առաջադրվի վարչապետի թեկնածու: «ՀՀԿ-ն այսօր  խմբակցության նիստ է անցկացնել, որի արդյունքներով հայտարարել են, որ առաջիկա ընտրություններին սատարելու է ժողովրդի թեկնածուին: Այսինքն, եթե հաշվի առնենք այսօրվա քաղաքական հայտարարությունները,  վարչապետի ընտրությունների երկրորդ փուլում մեր թեկնածուի ընտրության խնդիրը գործնականում լուծված է: Դրա համար մենք պետք է անենք կոնկրետ գործողություններ: Վաղը մենք ոչ Երևանում, ոչ մարզերում ոչ մի ակցիա չենք իրականացնում և դուք հանգստանում եք »,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նա հավաքվածներին կոչ արեց օրվա ընթացքում հետևել իր ֆեյսբուքյան էջին, որի միջոցով ինքը հանրությանը կտեղեկացնի զարգացումների մասին՝ շեշտելով, որ բոլոր դեպքերում զգոնությունը չպետք է կորցնեն:

Նիկոլ Փաշինյանը բոլորին կոչ արեց վարչապետի ընտրության օրը՝ մայիսի 8-ին կրկին հավաքվել:

 

http://armenpress.am/arm/news/932190/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here