Պատմաբանը հորդորում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ արխիվացված տարբեր լեզուներով նյութերը հասանելի դարձնել թուրք հանրությանը

0
18

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, Հայոց ցեղասպանության վերաբերյալ գերմանական արխիվներն ուսումնասիրող Աշոտ Հայրունինհորդորում է աշխատանքային խումբ ձևավորել և զբաղվել Հայոց ցեղասպանության մասին նյութերն ու հրապարակումները թուրքերեն և անգլերեն լեզուներով թուրք հասարակության շրջանում տարածելով:

«Արմենպրես»ի հաղորդմամբ,լրագրողների հետ հանդիպմանը Հայրունին նշեց, որ հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ աշխատություններ կան, որոնք հասանելի են միայն նեղ ակադեմիական շրջանակներին: «Մեր հարևան Թուրքիան շարունակում է զրոյական հարաբերություններ պահպանել Հայաստանի հետ՝մեկընդմեջ հանդես գալով թշնամական հայտարարություններով և տարբեր ամբիոններից շարունակելով իր ժխտողական քաղաքականությունը»,-ասաց պատմաբանը, անհրաժեշտ համարելով հայեցակարգ ձևավորել և ընթացք տալ դրան: «Սփյուռքը մեծ հաճույքով կաջակցի, և միջոցների կարիք ևս չի լինի: Դա պետք է լինի ուղղորդված և համակարգված աշխատանք: Պետք է օգնել թուրքական հանրությանը, որպեսզի նրա հասարակական գիտակցությունն ազատվի իր կառավարության ժխտողական քաղաքականության հետևանքով ձևավորված կարծրատիպերից»,-հավելեց բանախոսը:

Հայոց ցեղասպանությունը ներառում է 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկական զտումները, հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու, կատարված հանցագործություններն ու դրանց հետևանքները լռության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը՝ որպես հանցագործության շարունակություն և նոր ցեղասպանություններ իրականացնելու խրախուսանք:

http://armenpress.am/arm/news/933693/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here