Լեւոն Տեր-Պետրսյանը հանդիպել է ռուս դիվանգետ Վլադիմիր Կազիմիրովի հետ

0
33

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրսյանը մայիսի 16-ին հանդիպել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Ռուսաստանի Դաշնության նախագահի նախկին ներկայացուցիչ, հայտնի դիվանգետ Վլադիմիր Կազիմիրովի հետ՝ վերջինիս խնդրանքով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ ազգային կոնգրեսի գրասենյակից:

Հանդիպման ընթացքում, որին մասնակցել է նաեւ Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը, քննարկվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ դրա հետ կապված տարածաշրջանային քաղաքականության այլ հարցեր:

Վլադիմիր Կազմիրիովը 1992-1996 թվականներին զբաղեցրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահի պաշտոնը:

http://armenpress.am/arm/news/933841/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here