Կառավարությունը սահմանել է գնումների հետ կապված բողոքներ քննող անձանց թիվը

0
51

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործադիրի որոշմամբ գնումների հետ կապված բողոքներ քննող անձանց թիվը սահմանվել է երկու: Այդ մասին հարցը զեկուցեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով նախատեսվել է, որ ներկայումս գործող գնումների բողոքարկման խորհրդի փոխարեն գնումների հետ կապված բողոքները քննելու են գնումների հետ կապված բողոքներ քննող անձինք, որոնք ունեն նախարարությանը ենթակա մարմնի կարգավիճակ»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ջանջուղազյանը:

http://armenpress.am/arm/news/933911/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here