Հայտնի հայ գործարարների «Կառուցի՛ր Հայաստան» նախագիծն ապահովելու է հայրենադարձությունը խթանող լայնամասշտաբ ներդրումների հոսք

0
27

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային բիզնես միջավայրում նշանակալի դերակատարում ունեցող հայտնի հայ գործարարների նախաձեռնությամբ  ստեղծվել է ներդրողների խումբ, որը հայտարարում է «Կառուցի՛ր Հայաստան»/«Build Armenia» նախագծի մեկնարկի մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  «Կառուցի՛ր Հայաստան» նախագծի նպատակն է ապահովել հայրենադարձությունը խթանող լայնամասշտաբ ներդրումների  հոսք՝ դեպի Հայաստան, ստեղծել սոցիալ-տնտեսական նպաստավոր միջավայր, որը համապատասխան ենթակառուցվածքների հիման վրա ի վիճակի կլինի ընդունել հայրենադարձության ինքնահոս ալիքը:

Նախաձեռնողները «Կառուցի՛ր Հայաստան» նախագծի մեկնարկով հանդես են գալիս ֆինանսական ու աշխարհագրական ծավալով աննախադեպ նախաձեռնությամբ, որը կապահովի հայրենադարձությունը խթանող ներդրումների լայնամասշտաբ հոսք՝ դեպի Հայաստան:

Նախագծի շուրջ համախմբված գործարարների առաջին համաժողովը տեղի կունենա  2019 թ. առաջին եռամսյակում Ֆրանսիայում:

 

 

http://armenpress.am/arm/news/940632/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here