Փաշինյանը հանդիպեց Յունկերի ու Տուսկի հետ

0
10

ԲՐՅՈՒՍԵԼ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 12-ին հանդիպումներ ունեցավ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի և Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ: Ինչպես Բրյուսելից հաղորդում է «Արմենպրես»–ի թղթակիցը, հանդիպումների ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացմանը, փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր:

Քննարկմանն ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի և ԵՄ-ի միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրին:

ՀՀ վարչապետը ողջույններ է փոխանակել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:

Ավելի ուշ Փաշինյանը կճաշի Բելգիայի հայ համայնքը ներկայացնող գործարարների հետ, ինչից հետո կմեկնի Սուրբ Մարիամ Մագթաղինե հայ առաքելական եկեղեցի, որտեղ տեղի կունենա հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպումից անմիջապես հետո վարչապետի ղեկավարած պատվիրակությունը կվերադառնա Հայաստան:

Արաքս Կասյան

http://armenpress.am/arm/news/940649/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here