Մայր աթոռի նկատմամբ իրավապահ մարմինները պետք է ավելի զգայուն լինեն. Գևորգ սրբազան

0
32

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր աթոռը հատուկ պահպանության տարածքների ցանկում չի: Այս մասին մտահոգություն ունի Գևորգ եպիսկոպոս Սարոյանը և կարծում է, թե դա է պատճառը, որ վերջերս, երբ մի խումբ անձինք ներխուժեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատուն և հայտարարեցին այնտեղ մնալու մասին, ոստիկանությունը անհապաղ չարձագանքեց:

«Ոչ միայն մենք, այլև ոստիկաններն էին շոկի մեջ. չգիտեին` ինչ անեն: Իսկ այդ մարդիկ միշտ ասում էին, որ իրենց սահմանադրական իրավունքն են իրացնում: Բայց այստեղ հակասություն կա երկրի սահմանադրության և եկեղեցու սահմանադրական իրավունքի միջև: Այս հակասությունը ապակողմնորոշեց նաև իրավապահ մարմիններին: Բայց իրավապահ մարմինները պետք է Մայր Աթոռի նկատմամբ ավելի զգայուն լինեն ու արագ արձագանքեն»,- մտահոգված է սրբազան հայրը:

«Արմենպրես»ի փոխանցմամբ` Գևորգ եպիսկոպոս Սարոյանը և Տեր Համբարձում Դանիելյանը վերջին շրջանում եկեղեցու շուրջ առաջացած անհամաձայնությունների պատճառն այն են համարում, որ մի խումբ անձինք, ովքեր ներխուժել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատուն և պահանջում են կաթողիկոսի հրաժարականը, առաջնորդվում են այլ քաղաքականությամբ և չեն գիտակցում, որ եկեղեցին ղեկավարվում է իր սահմանադրությամբ և եկեղեցում ինչ-որ մի բան փոխելու համար հատուկ ճանապարհային քարտեզ կա, որով պիտի անցնի ցանկացած հարց:

«Ամենայն հայոց կաթողիկոսը ընտրվում է ազգային-եկեղեցական ժողովի կողմից: Այս ժողովը ներկայացնում է համայն հայության ձայնը: Կաթողիկոսին ընտրած այն նույն ժողովն է իրավասու վավերացնելու նրա հրաժարականը: Անգամ եպիսկոպոսաց ժողովը իրավունք չունի պահանջելու կաթողիկոսի հրաժարականը»,- նշեց սրբազանը:

Մեկ այլ հոգևորականի՝ Տեր Համբարձում Դանիելյանի կարծիքով, չի կարելի աշխարհիկ մոտեցումներով վերաբերվել այնպիսի կառույցների, ինչպիսին եկեղեցին է: Նման պահելաձևը եկեղեցու բարեկարգման հարցում երբևիցե դրական արդյունքի չի հանգեցնի: Այս հարցում եկեղեցին վնաս կկրի, որովհետև երկար և նախանձախնդիր աշխատանքի շնորհիվ է, որ հոգևորականները կարողացել են հոգևոր սերմեր դնել հավատացյալների կյանքում:

Հուլիսի 6-ի առավոտյան Տեր Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելովոր կաթողիկոսի հրաժարականը պահանջող նախաձեռնության անդամները ներխուժելեն Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատան շենք՝ անվայելուչ պահվածքովվերջնագրային պահանջներով ու սադրիչ գործողություններով։ Նրանց շարքերում է նաև Տեր Կորյուն աբեղա Առաքելյանը:

Նախաձեռնության անդամները վրաններ են տեղադրել Մայր տաճարի շրջակայքումիսկ կիրակի օրը համացանցում տարածված տեսանյութից երևում էոր դիվանատան նախասրահը վերածել են ճաշասրահի:

Հուլիսի 10-ին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացրինոր ՀՀ ոստիկանության աշխատակիցները Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատան մոտիցհեռացրել են բողոքի ակցիա իրականացնողներինքանի որ և‘ հոգևորականներիցև‘ քաղաքացիներից ոստիկանությունում բազմաթիվ բողոքներ են ստացվելոր դիվանատանը շուրջօրյա բողոքի ակցիաիրականացնող անձինք խաթարում են հաստատության բնականոն գործունեությունը։

Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ասվում էր նաևոր ակցիայի մասնակիցների և մյուս կողմի միջև առկա էր հնարավոր բախումների վտանգինչը նախկինում ոստիկանները կանխել էինսակայն լարվածությունը այդպես էլ չէր մարում։

Միլենա Մկրտչյան

 

 

http://armenpress.am/arm/news/940654/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here