ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենը տպավորված է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքով և պրոֆեսիոնալիզմով

0
10

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան ԱրմանԹաթոյանն աշխատանքային այցի շրջանակում Վարշավայում հանդիպել է ԵԱՀԿԺողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրենԻնգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրի հետ։

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են խոշտանգումների կանխարգելման, ոստիկանության բաժիններ բերման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության և մի շարք այլ ոլորտներում Պաշտպանի կողմից իրականացվող աշխատանքը:

Քննարկվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի դերն ընտրական գործընթացում և ընտրական իրավունքի պաշտպանության հարցում: Պաշտպանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենին է ներկայացրել նաև իր աշխատանքի նոր սկզբունքներն ու մեթոդներն իրավական ակտերի կատարելագործման և մարդու իրավունքների կրթության ոլորտում:

Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրը նշել է, որ տպավորված է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքով ու պրոֆեսիոնալիզմով: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ավելի խորացնել համագործակցությունը մարդու իրավունքներին առնչվող հարցերում:

http://armenpress.am/arm/news/940657/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here