Ընտրական օրենսգիրքն այն փաստաթուղթն է, որը պետք ընդունելի լինի քաղաքական լայն շրջանակի համար. Նիկոլ Փաշինյան

0
33

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընտրական օրենսգիրքն այնպիսի փաստաթուղթ է, որը պետք ընդունելի լինի քաղաքական լայն շրջանակի համար: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ Բրյուսելի օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք: Հիմա մի փուլ է, երբ տեսակետներ են հնչում․ բնականաբար, այդ տեսակետները որոշումներ չեն: Կա աշխատանքային խումբ, կա խորհրդարանական ձևաչափ, որտեղ քննարկում է ծավալվում։ Հընթացս այդ երկու ուղղությունների աշխատանքները կսինքրոնանան և հույս ունենք, որ կգանք ընդհանուր հայտարարի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

http://armenpress.am/arm/news/940718/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here