Հայաստանից ավելի քան 30 տոննա հումանիտար օգնություն է տրամադրվել Սիրիային

0
11

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում գտնվող «Հմեյմիմ» ավիաբազայում հուլիսի 12-ին վայրէջք է կատարել Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռը, որով Հայաստանից տեղ է հասցվել ավելի քան 30 տոննա հումանիտար օգնություն, մասնավորապես բրինձ, հնդկաձավար, ձեթ: «Արմենպրես»ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է ռուսական Առաջին ալիքը:

Այդ ամբողջ օգնությունը կտրամադրվի այն փախստականներին, որոնք վերադառնում են ազատագրված քաղաքներ և գյուղեր: Օգնությունից մի մասը կտրամադրվի նաև Սիրիայի հեռավոր շրջաններ:

Առաջիկայում ևս մի քանի թռիչքներ են սպասվում, ընդհանուր առմամբ, Սիրիա կհասցվի 100  տոննա մթերք և առաջին անհրաժեշտության ապրանքներ:

http://armenpress.am/arm/news/940741/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here