Մարդիկ ոգևորված են Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությամբ ու պատրաստ են ներդրումներ անել. Աննա Հակոբյան

0
27

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի վերաբերյալ բացահայտումները վատ չեն անդրադառնա Սփյուռքից Հայաստան արվող բարեգործությունների վրա:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետիտիկին Աննա Հակոբյանը:

«Վերջին տարիներին «Հայաստան» համահայկական հիմնադրամն ուներ խնդիրներ: Մենք գիտենք, որ Սփյուռքի բարերարները մեծ տոկոսներով կրճատում էին իրենց հանգանակությունները: Այդ ամենի հետևում այսօր արդեն պարզ դարձած երևույթն էր: Հույս ունեմ, որ դա որևէ կերպ չի ազդի երկրում բարեգործություն անել ցանկացողների վրա, չնայած, ասեմ ավելին՝ հակառակ գործընթացն է տեղի ունենում: Մարդիկ՝ հատկապես սփյուռքում, շատ ոգևորված են Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությամբ և շատ պատրաստակամ են իրենց ներդրումն ունենալ այս փոփոխված մեր երկրում ու նվիրատվություն կատարել»,- նշեց ՀՀ վարչապետի տիկինը:

ՀՀ ԱԱԾում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա հուլիսի 2-ին յուրացումներկատարելուինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի կողմիցլիազորությունները չարաշահելու կասկածանքով բերման է ենթարկվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը:Փաստական հանգամանքների ճնշման ներքո Վարդանյանը խոստովանել է, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը՝ դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներովայդ թվում՝ դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանն ազատ է արձակվելդատարանը սահմանել է գրավ 1 մլն դրամի չափով:

Հուլիսի 9-ին Վարդանյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին էր ներկայացրել իր հրաժարականի դիմումը:

http://armenpress.am/arm/news/940742/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here