«Հուսով ենք, որ մեր սպասումները հայրենիքի առնչությամբ կիրականան». Կիրակոս Գույումջյան

0
15

Հուլիսի 12-ին ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունեց քուվեյթաբնակ հալեպահայ գործարար, գրող, հրապարակախոս Կիրակոս Գույումջյանին:

Սփյուռքահայ գործիչը շնորհավորեց հեղափոխության հաղթանակի առթիվ և հավելեց. «Ուրախ ենք և հուսով, որ մեր սպասումները, փափագները հայրենիքի առնչությամբ կիրականան, հզոր ու զարգացած Հայաստան կունենանք»:

Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց նրա հրապարակախոսական ակտիվ գործունեությանը, նոր Հայաստանի տեսլականի հետ կապված հետաքրքիր առաջարկներն ու դիտարկումները: Նա մասնավորապես նշեց. «Թավշյա հեղափոխությունից հետո նոր փուլ ենք թևակոխել, շատ կարևոր ու պատասխանատու փուլ: Պետք է կառուցենք մեր պետությունը: Պետք է կարողանանք սփյուռքին ցույց տալ, որ Հայաստանը ժամանակակից, ուժեղ, մրցունակ պետություն դառնալու հսկայական ներուժ ունի»:

Քննարկվեցին Հայաստանում ներդրումներ ներգրավելու, հայրենադարձության, հայապահպանության հետ կապված հարցեր, անդրադարձ կատարվեց Սփյուռքի նախարարության հետ գործակցության աշխուժացմանը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here