«Երբ պատմության էջերը թերթում ես, ամեն տեղ դիմացդ գալիս է Իսրայել Լազարևիչ Գելֆանդը, բոլորին հայտնի իբրև Ալեքսանդր Պարվուս»

0
297

  իրատես de facto-10.02.2015

Ցեղասպանության պատմության վերաբերյալ «Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԸ:

-1908-ի թուրքական հեղաշրջումը ի՞նչ դեր ունեցավ հայերի դեմ իրականացված ցեղասպանության մեջ, հայերն ի՞նչ մասնակցություն ունեցան սուլթան Համիդի պաշտոնանկությանը, հայ քաղաքական ուժերն ու հայերը ի՞նչ հույսեր ունեին երիտթուրքերից:
-Կատարվածն իրոք հեղաշրջում էր, բայց գաղափարապես սուլթանն ու երիտթուրքերը իրարից տարբեր չէին: Երիտթուրքերը Եվրոպայում ուսանած երիտասարդներ էին, որ շատ երկար աշխատել են հայերի հետ, և հայերը ևս մասնակցել են սուլթանին պաշտոնանկելու գործընթացներին: Այդ ժամանակահատվածում հայ իրականության մեջ կար երկու քաղաքական կուսակցություն՝ սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը, որ հիմնվել էր 1878-ին, Ժնևում, և Հայ հեղափոխական դաշնակցությունը, որ հիմնվել էր 1890-ին, Թիֆլիսում: Իհարկե, կային մշակութային կազմակերպություններ, մարզական, կրթական, եկեղեցասիրաց և այլն, բայց քաղաքական ուժերը երկուսն էին: Ստեփանոս Սապահ-Գյուլյանը, որ հայոց քաղաքական մտքի ռահվիրա կարող է կոչվել, սքանչելի գիրք ունի՝ «Պատասխանատուները», որ այս հարցին ուղիղ պատասխան է տալիս: Ինչքան գիտեմ՝ թուրքերն այժմ նախաձեռնում են նրա գիրքը թարգմանել թուրքերեն: Ո՞վ է պատասխանատու ցեղասպանության համար: Նրա գրքում շատ ուղղակի մեղադրանք կա ՀՅԴ-ի ղեկավարությանը: Սապահ-Գյուլյանը պարզ ասում է՝ չի կարելի խաբվել, թուրքերի զարգացածն ավելի վտանգավոր է, քան Աբդուլ Համիդը: Սուլթանի հետ կարելի է ինչ-որ կերպ լեզու գտնել, այս մարդիկ մի խնդիր ունեն՝ ուզում են շատ կազմակերպված, զուտ թուրքական ազգային պետական միավոր ստեղծել, իրենք ինտերնացիոնալիստ չեն՝ հայ, թուրք, քուրդ, ասորի, բուլղար, հույն, սերբ չեն ճանաչում ու կայսրության հատկապես քրիստոնյա հատվածն ուզում են վերացնել ազգովին: Դաշնակցականներին նա ասում էր՝ դուք կուտը կերել եք, մի՞թե ազգիս պատմությունը չգիտեք, ինչպե՞ս կարելի է կովկասահայի աչքերով նայել Օսմանյան կայսրության հպատակ արևմտահայության հարցերին: Նա զգուշության կոչ էր անում՝ կանխատեսելով, որ այդ դիրքորոշումը կարող է արհավիրքի հասցնել, որի պատասխանատուն կլինեն: Նրան առարկում էին, որ հոռետես է, որ ի վերջո գտնվել է թուրքի այն տեսակը, որ հայերին եղբայր է տեսնում, արդարություն է ուզում, ասում է՝ բարենորոգումներ պիտի լինեն… Երիտթուրքերը հաճախ էին հանդիպում դաշնակցականների հետ և ջանում էին, որ իրենց հանդիպումներին ներկա չլինեն հնչակյանները, որովհետև նրանց կարծր դիրքորոշումը չէր փոխվում ու գաղտնորեն ծրագրվածին խանգարում էր: Հեղաշրջումից հետո տեղի ունեցած մեծ ցույցին դրոշները ձեռքներին մասնակցում են նաև հայերը՝ «Եղբայրություն, ազատություն, արդարություն» կարգախոսով: Նրանց լուսանկարները մամուլում կան: Ելույթներ են ունենում, որ այսուհետ թուրքը հայի հետ եղբայր է դառնում: Հնչակյան կուսակցությունը կրկին դատապարտում է, կրկին հիշեցնում է, որ թուրքերն ուզում են իշխանությունն ամբողջությամբ իրենց ձեռքը վերցնել: Երիտթուրքերին սաստիկ հակառակ ընդդիմադիր կուսակցություն կար՝ «Ազատություն և համաձայնություն» (Հուրիյեթ վե Իթիլաֆ) անունով այս կուսակցությունը1 զգուշացնում էր հայերին, որ չեն հասկանում՝ ինչ խաղի մեջ են հայտնվել, որ իթթիհատականները ի վերջո հայերին վերացնելու են2: Նրանք առաջարկում էին իրենց կուսակցական ցուցակներով ընտրություններին մասնակցել երիտթուրքերի դեմ: Հնչակյանները Իթիլաֆի հետ երկխոսություն են սկսում: Հայկական քաղաքական երկու ուժերը բաժանվում են՝ քաղաքական շրջահայացության պակասը թույլ չի տալիս ՀՅԴ-ին հասկանալ, որ քաղաքական յուրաքանչյուր հարաբերություն փոխադարձ առաջարկների ընդունում է, ոչ թե միակողմանի ծառայություն: Դաշնակցությանը գրպանեցին երիտթուրքերը: Նրանք խաբվեցին, որովհետև ՀՅԴ-ի որոշում կայացնող պարագլուխները կովկասահայեր էին, նրանց մեջ արևմտահայ ազդեցիկ դեմքեր գրեթե չկային, ու նրանք չէին ճանաչում թուրքական իրականությունը: Արևելահայաստանում նստած՝ որոշումներ էին կայացնում և ամեն անգամ հետևանքը արևմտահայության գլխին էր ջարդվում: Նրանք քաղաքականապես հասուն չէին՝ ընկալելու իրավիճակի ամբողջ բարդությունը: Նույնը նաև՝ հնչակները: Արևմտահայաստանի, Կիլիկիայի, Պոլսի հնչակները այս ամենը շատ լավ հասկանալով՝ անընդհատ զգուշացնում էին Եվրոպայում, Ամերիկայում եղած իրենց կուսակիցներին, թե ինչ վտանգներ կան, զգուշացնում էին, որ օվկիանոսի մյուս ափից պիտի չաշխատեն: Տարբեր ժողովների արձանագրություններ կան, որ երբ դրսից հակակայսերական գործողություններ են ցանկացել կատարել, տեղի կառույցները հակառակվել են, ասել են՝ լավ, կանենք, մի երեք հոգու կսպանենք, բայց կգան՝ երեք գյուղ կկոտորեն, մենք ի վիճակի՞ ենք նրանց պաշտպանել: Նրանց մեջ եղել են լրջմիտ մարդիկ, բայց եղել են և շատ անհեթեթ քայլեր: Եթե Սասնո ապստամբությունները նայեք, ամեն անգամ հայ բնակչությանը հարվածի տակ են դրել: Մեկ-երկու-երեք անգամ ջարդվելուց հետո ինչպե՞ս կարելի է չորրորդ անգամ ջարդվել: Ռուբեն Տեր-Մինասյանը յոթ հատորով «Հեղափոխականի մը հուշերը» անունով գիրք է գրել, որ համարյա ծայրեծայր խաբեություն է, կեղծիք, բարեբախտաբար պատմաբան Լեոն նրա այդ անհեթեթությունը բացահայտում է՝ չորս ֆիդայի են ուղարկում, ապստամբություն են անում, հետևանքը հայերի կոտորածն է, ու ոչ մի պատասխանատու: Մեղադրում են ոչ զինված հայությանը, որ բնակչության 99,9 տոկոսն է, որ զինված չէ, ֆիդայական շարժման մասնակից չէ և սոսկ բարեփոխումների պահանջատեր է:
-Ովքե՞ր էին երիտթուրքերը և ինչպե՞ս հայտնվեցին քաղաքական ասպարեզում:
-Երբ ասում են երիտթուրքեր, չեն փորձում հասկանալ՝ սուլթանական Թուրքիայում նրանք որտեղի՞ց հայտնվեցին, ինչպե՞ս, ինչո՞ւ: Սիոնիզմի մարգարե, իսկական անունով Բենիամին Զեև (Թեոդոր) Հերցլը՝ ավստրա-հունգարացի հրեա, առաջին անգամ 1901 թ. մայիսին հանդիպում է սուլթան Աբդուլ Համիդի հետ՝ նրան առաջարկելով թույլ տալ Եվրոպայում ապրող հրեաներին ներգաղթել Պաղեստին, որ օսմանյան տիրապետության տակ էր, ու այդտեղ համախումբ ապրել, փոխարենը խոստանալով Օսմանյան կայսրության առողջացման ծրագիր: Իսկ Օսմանյան կայսրությունն այդ ժամանակ կքում էր պարտքերի տակ, և Եվրոպայում Օսմանյան կայսրությունը կոչում էին «Հիվանդ մարդ»: Հերցլը հիշեցնում է բանկային համակարգում, լրատվական աշխարհում հրեաների դիրքերը և խոստանում փակել թուրքերի բոլոր պարտքերը: Ձեր երկիրն ամբողջությամբ հայերի ու հույների ձեռքին է՝ հասկացնում է Հերցլը, պետական, տնտեսական, առևտրական, ռազմական բոլոր համակարգերում թուրքեր գրեթե չկան, մենք ձեզ կօգնենք 1878-ից լուրջ գլխացավ դարձած Հայկական հարցից վերջնականապես ազատվել: Սուլթան Աբդուլ Համիդը մերժում է: Ոչ այն պատճառով, որ մայրը՝ Վերժինեն, հայ էր: Սուլթանը գիտեր, որ ինքը նստած է այդ ճյուղի վրա՝ հայն ու հույնը չլինեն, կայսրությունը չի լինի: 1894-1896 թթ. համիդյան ջարդերի, որ իրականում ցեղասպանություն էին, հեղինակը լինելով հանդերձ՝ սուլթանը 1902 թ. հուլիսին կրկին մերժում է նույնպիսի առաջարկով իրեն դիմած Հերցլին: «Ես քեզ ցույց կտամ՝ աշխարհը քանի անկյուն ունի»՝ հետևում է Հերցլի պատասխանը: Որոշում է կայացվում Օսմանյան կայսրությունում վաղուց ստեղծված ընդդիմադիր ուժ՝ «Միություն և առաջադիմություն» (Իթթիհադ վե թերաքքի) կուսակցությունը տեղից շարժելով՝ սկսել սուլթանին տապալելու գործընթացը: 1889 թ. Սալոնիկում ստեղծված երիտթուրքերի կազմակերպության հիմնադիրներից շատերը ծագումով հրեաներ էին, որոնք տնօրինում էին քաղաքի տնտեսական ու քաղաքական իրավիճակը: Օսմանյան կայսրությունում հիմնվել և աշխատում է իբր թուրքական մի կազմակերպություն, ու հիմնադիրներից շատերը թուրք չեն: Ինչպե՞ս: «Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ» գրքում Ջոն Կիրակոսյանը խորհրդային տարիներին` 1982-ին պատասխանում է այդ հարցին, բնականաբար՝ իր ժամանակ նա չէր կարող առկա բոլոր աղբյուրներին ծանոթ լինել: Նրանք ոչ միայն հիմնել են կազմակերպությունը, այլև կոնկրետ հրաման են իջեցնում հայտնի հրեաներին՝ ընդունել իսլամ, անուն-ազգանունը փոխել և համաթուրքական՝ պանթուրանական կազմակերպության զարգացման համար աշխատել: Պանթուրքիզմի գաղափարախոսության հիմնադիրները թուրքերը չեն: Հրեաներն ու քրդերն են: Հնարավո՞ր է: Թուրան երկրի երազանքը հրեայինը կամ քրդի՞նը լինի: 1883 թ. ծնված, հրեա հոգևորականի զավակ, իսկական անունով Մոիզ Քոհեն, բալկանյան պատերազմի տարիներին փոփոխված թուրքական անունով Մունիս Թեքինալփն ու 1876 թ. Տիգրանակերտում ծնված քուրդ Զիյա Գյոքալփը այդ անմարդկային գաղափարախոսության առաջնորդներն են հանդիսացել։ Երբ երիտթուրքերը տարիներ անց կայացնում են հայերին վերացնելու գաղտնի որոշումը, կազմակերպության ներսում վիճաբանությունների ժամանակ ծագումով թուրք անդամները փորձում են հակառակվել՝ ինչպե՞ս, ո՞նց վերացնել ամբողջ ժողովրդին իր բնօրրանում: Երբ 1948-ին Իսրայել պետությունը իրեն անկախ հռչակեց, այդ բոլոր հողատարածքները հրեաների կողք կողքի գնած հողերն էին, ինչպես դուք տնամերձ եք գնում՝ մի տեղ 500 քառակուսի մետր, մի տեղ՝ 400, մի տեղ՝ 200, մի տեղ՝ 700: Եթե արանքում օտար մեկը կա, ստիպում եք, որ իր հողը վաճառի, գնա: Օսմանյան կայսրության ժամանակահատվածում այդ բոլոր աշխատանքները սուսուփուս կատարվել են, բայց կան զեկուցագրերը «Ալյանս իսրայելիտ» կազմակերպության: Նրանց քաղաքական միջնորդն ու ֆինանսական հովանավորը Ալեքսանդր Պարվուսն էր: Նա է Լենինին Շվեյցարիայից Պետերբուրգ բերել՝ հեղափոխություն անելու, և նա է Արևմտյան Հայաստանի կորստի ամրագրման աշխատանքների երկրորդ հատվածի հեղինակը: Ցեղասպանության անընդհատության մեջ բոլշևիկյան Ռուսաստանի դերակատարումը, Լենին-Աթաթուրք հարաբերությունները, ամեն ինչ պտտվում են Պարվուսի շուրջ: Նա կար 1890-ին՝ Աբդուլ Համիդի ժամանակ, կար երիտթուրքերի ժամանակ ու ամբողջությամբ ֆինանսավորում էր նրանց, հովանավորում կոնկրետ նպատակներով ուղարկված հրեաներին, եկել ու ապրում էր Կոստանդնուպոլսում՝ տեղում աշխատելով դեսպանությունների հետ: Պատրաստ էր փակել Օսմանյան կայսրության բոլոր պարտքերը, պահում, զարգացնում էր երիտթուրքական կազմակերպությունը, իշխանության բերում և ամրացնում նրանց: Նույն ժամանակահատվածում ամեն ինչ անում է, որ թուրքերը լեզու գտնեն ռուսների հետ: Բայց ոչ Ռոմանովների ցարական Ռուսաստանի հետ, այլ նորերի, որոնց իշխանության է բերում: Ովքե՞ր էին բոլշևիկները: Լենինը, Տրոցկին, Կամենևը, Զինովևը, Սվերդլովը: Մեծ մասամբ՝ ծագումով հրեաներ: Բելառուս չէին, լատիշ չէին, ֆինն չէին, հայ չէին, վրացի չէին, հրեա էին: Զարգացած, խելոք ուրիշ մարդ չկա՞ր, որ ռուս սոցիալ-դեմոկրատների հիմնադիրները հրեաներն էին: Երբ պատմության էջերը թերթում ես, ամեն տեղ դիմացդ գալիս է Պարվուսը: Դա համակարգված, ծրագրված աշխատանք էր: Եվ՝ ցեղասպանություն հայերի հանդեպ, ոչ միայն Արևմտահայաստանում, այլև Կիլիկիայում, Թրակիայում, Բութանիայում, Գամիրքում: Մտածե՞լ եք՝ ի՞նչ եղավ Ալեքսանդր Մանթաշյանը, Բաքվի նավթարդյունաբերությունը հայերի ձեռքում էր, նավթարդյունահանող գրեթե բոլոր ընկերությունները հայկական էին: Որտեղի՞ց ու ինչպե՞ս հայտնվեցին Ռոտշիլդները: Ալեքսանդր Մանթաշյանը՝ պրպտող, աշխատասեր, խելացի, հարուստ, ո՞նց վերացավ: Ի՞նչ եղավ հայության առևտրատնտեսական հսկայական համակարգը: Օսմանյան կայսրության տնտեսության համարյա 80 տոկոսը հայության ձեռքում էր, կապված էր Մանչեստրի, Նյու Յորքի, Փարիզի, Վենետիկի հետ: ՈՒ միանգամից կտրվե՞ց: Իսկ հայությունն ի՞նչ եղավ: Ծրագրի համաձայն՝ բնաջնջվում էր ոչ միայն հայությունը ֆիզիկապես, այլև քանդվում էր առևտրատնտեսական կառույցը ծայրից ծայր: Ինչո՞ւ այս ամենը չի բացվում, չի ներկայացվում, ի՞նչ են անում դրամաշնորհով աշխատող կազմակերպությունները: Այս բոլոր իրողություններով ինստիտուտներ պիտի աշխատեին, ոչ թե մեկ, այլ այլընտրանքային տեսակետներ ներկայացնեին ու մեր սեղանին արդեն դրած լինեին իրենց աշխատանքները: Չկա: Չենք ճանաչում անցյալը: Ինչո՞ւ: Ովքեր էին սպիտակ թուրքերը: Գիտե՞նք:

Հրապարակման պատրաստեց
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

1.Ստեղծվել է 1911 թ.՝ 1908-ի սահմանադրության հռչակումից հետո առաջացած ընդդիմադիր մանր կուսակցությունների և խմբավորումների հիմքի վրա։ Այդ կուսակցությանը միացել են ազգային փոքրամասնությունների համարյա բոլոր քաղաքական կազմակերպությունները։ Նրանց աջակցությունը ստանալու և նրանց հետ դաշինքը պահպանելու նպատակով «Ազատություն և համաձայնություն» կուսակցությունն իր ծրագրում ներառել է ազգային մարզերի ինքնավարության և Օսմանյան կայսրության վարչական ապակենտրոնացման սկզբունքը՝ տարածքային ամբողջականության պահպանմամբ։

2.Պատմության առաջ չմեղանչելու համար պետք է նշել, որ հենց իթիլաֆականների ստեղծած կառավարությունն էր Կ. Պոլսում կազմակերպել երիտթուրքերի դատավարությունը (1919-20 թթ.)։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here