ԿԸՀ-ն սահմանել է Երևանի ավագանու 2018 թվականի սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների քվեաթերթիկի նմուշը

0
27

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կայացած նիստում սահմանել է Երևանի ավագանու 2018 թվականի սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների քվեաթերթիկի նմուշը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  ԿԸՀ մամուլի ծառայությունից,  հիմք ընդունելով 2018 թվականի սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածու Մարիամ Վռամի Հովսեփյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված Հասմիկ Հրանտի Իգիթյանի և «Հայք» (Հայկազուններ) կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված Հենրիկ Հոկտեմբերիկի Բադանյանի ինքնաբացարկի դիմումները՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել ավագանու անդամների թեկնածությունները:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ այսօր՝ սեպտեմբերի 13-ին` ժամը 19.00-ից, «Տիգրան Մեծ» հրատարակչությունում մեկնարկել է քվեաթերթիկների տպագրման գործընթացը:

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 9.00-ից, «ԷՅ-ԷՄ-ՓԻ-ՋԻ ԳՐՈՒՊ» տպագրատանը (հասցե` ք. Երևան, Բագրևանդի 82) մեկնարկելու է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ քվեաթերթիկի վրա փակցվող ինքնասոսնձվող դրոշմանիշների տպագրման գործընթացը:

Դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, վստահված անձինք կարող են տպագրության ողջ ընթացքում հետևել Ինքնասոսնձվող դրոշմանիշների և քվեաթերթիկների տպագրման գործընթացին:

 

http://armenpress.am/arm/news/947120/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here