ՀՅԴ-ն մայրաքաղաքում երթևեկությունը բեռնաթափող լուծում է համարում մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարության ավարտը

0
45

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը մայրաքաղաքի երթևեկության բեռնաթափման ամենահարմար ճանապարհներից մեկը համարում է մետրոյի «Աջափնյակ» կիսակառույց կայարանի շինարարության ավարտը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Երևանի հասարակական տրանսպորտի ճգնաժամը, ինչպե՞ս են տեսնում հարցի լուծումը քաղաքական ուժերը» թեմայով քննարկմանն ասաց Երևանի ավագանու ընտրությունների ՀՅԴ ցուցակում ընդգրկված Արթուր Եղիազարյանը:

Նրա խոսքով՝ տրանսպորտը պետք է քաղաքացիների համար հարմարավետ լինի: «Մենք կողմ ենք մայրաքաղաքում միասնական տրանսպորտային համակարգի ձևավորմանը: Մետրոպոլիտենը քաղաքի համար ամենահարմար տարբերակն է, նաև ծախսատար, բայց այն ամենահարմար տարբերակներից է»,- նշեց նա:

ՀՅԴ-ն իր նախընտրական ցուցակում առաջարկում է կիրառել անվտանգ երթևեկության ժամանակակից մեխանիզմներ, բեռնաթափել երթևեկությունը, վերականգնել և զարգացնել էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցների ցանցը, ավելացնել մետրոյի կայարանների թիվը:

http://armenpress.am/arm/news/947125/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here