Օսիպյանը դատապարտել է ԱԱԾ տնօրենին և ՀՔԾ պետին գաղտնալսելու փաստը

0
58

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, կատարելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը, սահմանված ժամկետում զեկուցել է նրան գաղտնալսված  հայտնի ձայնագրության վերաբերյալ: Ինչպես հաղորդում է

«Արմենպրես»-ը, այս մասին Օսիպյանն ասաց կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

«Ոստիկանության պետն ու ոստիկանությունը չի կարող ուշ կատարել վարչապետի հանձնարարականը: Վարչապետի ցանկացած հանձնարարական կատարվում է անհապաղ, սահմանված ժամկետում և զեկուցվում է»,- ասաց Օսիպյանը: Լրագրողներին խնդրանքին՝ մանրամասնել, թե ինչ է զեկուցվել, ոստիկանապետը հրաժարվեց որևէ բան ավելացնել:

«Ինքս դատապարտում եմ գաղտնալսման փաստը, քանի որ դա թույլատրվում է միայն օրենքով սահմանված կարգով այն ծառայություններին, որոնք ունեն դա անելու իրավունք»,- ասաց Օսիպյանը՝ հիշեցնելով, որ առհասարակ, սահմանադրությամբ ամրագրված է՝ յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք:

Հարցին՝ կա՞ն կասկածներ, թե ովքեր են գաղտնալսման հեղինակները, ոստիկանապետն ընդգծեց, որ գործընթացը շարունակվում է, և ինքն այս պահին որևէ պատասխան տալ չի կարող:

YouTube–ում հրապարակվել էր Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրությունը: Ձայնագրության մեջ խոսվում է Մարտի 1-ի գործի ու դրանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարարներ Միքայել Հարությունյանի, Սեյրան Օհանյանի ներգրավման, նրանց պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին:

http://armenpress.am/arm/news/947184/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here