Փորձագետի կարծիքով` միայն ատոմային էլեկտրակայանը և մեծ հիդրոկայանները կարող են հանդիսանալ երաշխավորված հզորության աղբյուր

0
47

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում էներգետիկայի ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարաջանյանի խոսքով` ատոմային էլեկտրակայանը հանդիսանում է երաշխավորված հզորության աղբյուր, որը թույլ է տալիս պլանավորել ծրագրեր կազմել երկրի զարգացման համար:

Ւնչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը, Մարաջանյանը նշեց, որ վերականգնվող էներգետիկայի զարգացումը չի կարող փոխարինել ատոմային էլեկտրակայանին:

«Հայակական ատոմային կայանը, ինչպես նաև Որոտանի կասկադը հանդիսանում են առաջին հերթին երաշխավորված հզորության աղբյուր, որը կախված չէ ընթացիկ էներգամատակարարումից: Ոչ արևային էներգետիկան, ոչ հողմային էներգետիկան, ոչ փոքր հիդրոէներգետիկան այդպիսին չեն կարող լինել: Կամ նոր ատոմային բլոկը, կամ մեծ հիդրոկայանը կարող են հանդիսանալ երաշխավորված հզորության  աղբյուր»,- ասաց փորձագետը:

Նա  նշեց, որ Հայկական ատոմակայանը, Սևան-Հրազդան և Որոտան կասկադները միասին հանդիսանում են Հայաստանում ցածր էլեկտրաէներգիայի սակագնով աշխատող կայաններ և դրանով թեթևացնում են սպառողների բեռը:

«2017 թվականին ԱԷԿ-ն արտադրել է 2.4 միլիարդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա` 37.5 տոկոսը ընդհանուր գեներացիայից և աշխատել մոտ 16.6 միլիարդ դրամ գումար` 6,9 դրամ 1 կվտ/ժամի պարագայում: Դա 4.5-5 անգամ ավելի էժան է, քան,  օրինակ, Հրազդանի 5-րդ բլոկը և Երևանի ջերմաէլեկտրակենտրոնը»,- ասաց փորձագետը:

http://armenpress.am/arm/news/947214/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here