ՊԱՏԱՌԻԿՆԵՐ…օրը օրին

0
55

***

Երբ ազգը կամ ժողովուրդը կորցնում է իր մտածելու հէնքը կամ իմացականութիւնը՝ դառնլով ամբոխ, նրա վրայ ազդել կարելի է միայն զգացումնքի միջոցով՝ վախ կամ խոստում, նոյնիսկ եթէ նրանք անիրական են եւ կեղծ ։

 

***

Նորաթուխ սուլթան Էրդողանի առջեւ Եւրամիութեան դռները փակուելու առիթով նա յայտարարեց, թէ իրենք տիրապետում են Եւրոպան գրաւելու լաւագոյն զէնքը՝ իրենց կանանց արգանդը։ Այնտեղ հաստատուելով նրանցից իւրաքանչիրը պարտաւորւում է չորս-հինգ զաւակ ունենալ երկիը ողողելու  հետագայ պաշտօններ գրաւելու նպատակով։ Եթէ՞ կարողայնաինք ընդօրինակել։

 

***

Բարձրաստիճան պաշտօնեաները կամայ թէ ակամայ հետք են թողնում իրենց գործունէութեան ընթացքին։ Այդպիսիններց էր նաեւ մեր երկրի նախկին վարչապետ Տիգրան Սարգսեանը, որ «քրտնաջան» աշխատանքի արդիւնքում կոկիկ գումարի եւ ապարանքի տիրանալուց բացի հարստացրեց նաեւ հայերէնի բառապաշարը ներմուծելով ըստ իր ճաշակի բառեր, որոնց կարիքը չունէինք։ Այդ շարքին է պատկանում ամէն առիթով եւ ամէն մակարդակի կիռարուող «ակցիա»ն։ Շատ գործածուած է «…Բողոքի ակցիա արեցին…» ձեւը։ Ոչ շարադրողներըը եւ ոչ խմբագիրները դեռ չեն հասկացել, որ բողոքը արդեն գործողութիւն է եւ լրացուցիչ որեւէ տարրի կարիք չունի, այլ պարզապէս լայնօրէն բաւարար է «բողոքեցին»-ը։

Նրա ջանքերով ունեցանք իմփիչմենթ, սուբյեկտ, սուբսիդաւորում, ռեյտինգ, բրեյֆինգ եւ նման բազում այլանդակութիւններ։

 

 

 

***

Չեմ ուզում հաւատալ, որ մեր երկիրը ծայրայեղ հակասութիւնների կենդրոն է, բայց ինչպէս արհամարհել այն հանգամանքը, երբ տարիքաւորների նպաստները լինում են 15, 30 կամ 50-60 հազար դրամի շուրջը, մինչդեռ բացայայտուած չարաշահումները տասնեակ միլիոնների եւ մինչեւ միլիարդի հասնող գումարներ՝ են «օֆշորային» դրամատներում թաքնուած։ Իսկ ի՞նչ ասել արքեպիսկոպոսին, որ մի քանի հարիւր հազար դոլար գնահատուող մեքենայ է նուէր ստանում, իսկ նրա կողքին ոստիկանապետի երեք միլիոն դոլարանոց ապարանքի ծախսերը հեռաւոր երկրում բնակուող ընկերն է հոգացել։ Զարմանա՞նք, խնդա՞նք, թէ՞ լանք։

 

***

Ամուլսարի առեղծուածը։ Այս օրերին այս գործով զբաղուողները ուժեղ եւ բարձր են գոռում իրենց միլիոնաւոր դոլարի հասնող ներդրումնրի եւ օրական կորուստների մասին՝ առանց անդրադառնալու, թէ ի՞նչ գնով եւ ո՞ւմ վճառելով է, որ հանքավայրը շահագործելու արտօնութիւնը ունեցան եւ ի՞նչ կը լինի շրջանի բնական միջավայրը իրենց հեռանալուց յետոյ։ Ըստ երեւոյթին՝ այդ օրերի երկրի պատասխանատուները ոչ միայն անգիտակից, այլեւ իրենց անձնական շահերից հեռուն տեսնելու անկարող անձեր են եղած։ Բացի այդ՝ ամէն մարդու յայտնի է, որ հումք արտահանելը, այն էլ ոսկի, երկիրի համար երբեք շահաւէտ չի կարող լինել։ Նրանց տեղում մնացած բաժինը միայն փշրանքներն են, այն եւս, եթէ չարաշահումների մակարդակը թոյլ է տալիս։

Ըստ մեզ հասած տուեալների՝ Ամուլսարը պիտի դադարեցուի, իսկ եթէ՞ ինչ-ինչ պատճառներով այն շահագործելու անհրաժեշտութիւն լինի, ապա այն պիտի լինի համահայկական ներդրումների միջոցով,  որին կարողանան մասնակցել հայրենաբնակ եւ արտերկրի հայերը բաժնետոմսերի հիմունքներով։             Իրականում այն պիտի դադարեցուի։

 

 

 

***

          Սեպտեմբերի 1-ը, տասնամեակներ անց, դաջուած է յիշողութեանս մէջ եւ կարծում եմ, թէ երեւոյթը ընդհանուր է շատերի համար։ Այսօր իմացանք, որ մօտ քառասուն հազար հայրենաբնակ երեխայ ոտք դրեց առաջին դասարան։ Չգիտեմ այդ թիւը շատ է, թէ քիչ, միայն պարզ է, որ այն կազմում է բնակչութեան մօտ մէկ եւ կէս տոկոսը, որ թէրեւս բաւարար չէ, բնակչութեան բնական աճը ապահովելու։ Գերագոյն հաճոյք էր տեսնել մաքուր հագուստով հայ մանուկներին՝ ոմանք ուրախ եւ միւսները լալով, մտնել իրենց յատկացուած դասարանները, որի կողքին անպակաս էին նաեւ այդ հաստատութիւնների տնօրէնների հոգսերը այդ կառոյցներում եղած տարրական սարքաւորումների անբաւարութեան նկատմամբ։ Երբ տեսնում ենք նախկին նախագահի ըդունարանի եւ ժողովասրահի կարասիներն ու յարդարանքը (մոռանանք ճաշակը), որին կարելի է աւելացնել պաշտօնական մեքենաների քանակը, ապա հնարաւոր է, որ այդ գնով Հայաստանի բոլոր դպրոցները կարելի պիտի լինէր անհրաժեշտօրէն  վերակառուցել՝  ջեռուցումը եւ զուգարանները ներառեալ։ Վարչապետը չզլացաւ յայտարարելու, որ դպրոցը մեր ապագան է։ Յուսանք, որ կը շտկուեն բոլոր թերութիւնները։

 

***

Սեւանը եւ նրա հետ կապուած ոռոգման ցանցի կենսունակութեան խնդիրը նորութիւն չէ եւ գրեթէ դարաւոր է՝ մնալով անլուծելի եւ անհանգստացնող։ Նախկին վարչակարգի օրերին, երբ ի՞նչ եւ ինչպէ՞ս անելու հրամանները Մոսկուայից էին հասնում. Սեւանը եղաւ առաջին զոհերից մէկը եւ դեռ երեսունական թուականներից սկսուեց նրա բռնաբարումների շարքը, որ կարծէս թէ շարունակուում է մինչ այսօր։ Ուռալեան բոքսիտի հանքանիւթերը Երեւանում ձուլելու առիթով Սեւանի կղզին դարձաւ թերակզի եւ մօտ կէսդարեայ ճիգերը դրական մեծ արդիւնք չեն ապահովում,  եւ մեր այրերի մի մասի ջանասիրութեամբ այն շարունակում է վատթարանալ։ Բամբասանք չէ, երբ ոռոգման նպատակով լճից ելած ջրի կէսից աւելին կորչում է աննպատակ եւ անյայտ է, թէ 300 միլիոն դրամաշնորհը,  որ այդ խնդրոյ կարգաւորման համար էր նախատեսուած եւ  գիւղացիներից գանձուած գումարները ո՞ւմ գրպաններն են մտել՝ առանց ցանցի բարեկարգման աշատանքների։ Լրացուցիչ ջրառումի խնդիրը (40 միլիոն խոր.մ.) այնքան կարեւոր է, որ այն քննարկուեց Ազգային Ժողովում։

 

***

Այս օրերին հասարակութեան միտքը մասամբ զբաղուած է քաղաքի ընտրանիի թեկնածուների ցանկի մեկնաբանութիւններով, որոնց շարքին է նաեւ ոմն Հայկ Մութաֆեան-վարչապետի ցուցմունքով քաղաքապետի թեկնածու։

Այս յարգարժան պարոնը, որին ծանօթ լինելու հաճոյքը չենք ունեցել,  յայտնի է իր ծամածռութեան մեծ վարպետութեամբ եւ տարիներ շարունակ հայկական եթերը ողողել է «Հայկօ-Մկօ» անունով «սերիալ»ով եւ թերեւս նպատակ ունի Երեւան քաղաքը ղեկավարել միեւնոյն սկզբունքով, բայց ինչո՞ւ չէ, ո՛ւր տեղ կայ թալանչիների համար, ապա խեղկատակները եւս կարող են իրենց բաժինը պահանջել։

Ողբամ քեզ սիրելի…

 

         Ռ. Յ.                                                                                   Շարունակելի…

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here