ՀՀԿ-ն պնդում է, որ ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությունը չի խոչընդոտում արտահերթ ընտրությունների կազմակերպմանը

0
239

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում կատարված փոփոխությունները չեն կարող խոչընդոտել ԱԺ արտահերթ ընտրությունների կազմակերպմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 3-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

«Մասնագետները պնդում են, որ օրենսդրական այդ նախաձեռնությունը որևէ ձևով չի կարող կանխարգելել ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը։ Այդ նախաձեռնությունը նրա համար է, որ ավելի ամրապնդվի, որ չի կարելի պատգամավորի բնականոն աշխատանքը խոչընդոտել»,- նշեց Բաղդասարյանը։

Վարչապետի հետ երեկ տեղի ունեցած բանակցություններին անդրադառնալով՝ Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ իրենք առաջարկել են ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնել գարնանը, իսկ դեկտեմբերին անցկացնելու հետ կապված քննարկում չեն ունեցել։

«Մենք նախօրոք պայմանավորվածության արդյունքում մեր պատրաստակամությունն ենք հայտնել, որ տրամաբանական ժամկետներում, բոլոր կարգավորումները կատարելուց հետո գարնանը պատրաստ ենք համերաշխ ու միասնական գնալ արտահերթ ընտրությունների՝ միաժամանակ ապահովելով ԱԺ բնականոն աշխատանքը։ Դեկտեմբերի հետ կապված որևէ քննարկում չենք կազմակերպել»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը։

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քվեարկությունը  ՀՀԿ հրավերով հոկտեմբերի 2-ին ժամը 19:30 –ի հրավիրված արտահերթ նիստում ընդունվեց 67 կողմ ձայնով: Կողմ էին քվեարկել պատգամավոր ՀՀԿ-ից, Ծառուկյան դաշինքից և ՀՅԴ-ից: Դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաք անցկացրեց Բաղրամյան պողոտայում, հետո գնաց ԱԺ և բանակցեց խմբակցությունների հետ:

Ընդունված փոփոխությամբ, եթե ԱԺ պատգամավորների համար խոչընդոտող հանգամանքներ լինեն նիստին մասնակցելու համար, ապա ԱԺ նախագահը կարող  է նիստը հետաձգել : Ելք-ը դեմ էր արտահատվել դրան՝ ասելով, որբ դա խորհրդարանը ցրելը կանխելու փորձ է:

http://armenpress.am/arm/news/949531/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here