ՀԲԸՄ ՖՐԱՆՍԻԱՆ ՖՐԱԿԱՖՈՆԻԱՅԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԱՌԹԻՎ ԱԶԴԱՐԱՐՈՒՄ Է ԿԱՐՃ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԵԿՆԱՐԿԸ

0
422
«Իմ երազանքների Հայաստանը 2050 թվականին»  

Ֆրանկոֆոնիայի ավան, Ֆրանսիայի տաղավար, 9 հոկտեմբեր, 12:00:

ՀԲԸՄ Ֆրանսիան Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ համատեղ պատիվ ունեն ազդարարելու ֆրանսերեն լեզվով «Իմ երազանքների Հայաստանը 2050 թվականին» կարճ պատմվածքների մրցույթի մեկնարկը, որն իրականացվում է Երևանում հոկտեմբերի 11-12 կայանալիք Ֆրանկոֆոնիայի XVII գագաթնաժողովի առթիվ:

«ՀԲԸՄ Ֆրանսիան այս ստեղծագործական մրցույթի միջոցով իր մասնակցությունն է բերում Հայաստանում ֆրանսերեն լեզվի տարածմանը: «Իմ երազանքների Հայաստանը 2050 թվականին» կարճ պատմվածքների մրցույթը նաև հարգանքի տուրք է Շառլ Ազնավուրի հիշատակին, մարդ, ով կարողանում էր այդքան հմտորեն օգտագործել այդ լեզուն: Մենք հույս ունենք, որ մրցույթի թեման ներշնչանքի աղբյուր կդառնա բազմաթիվ մասնակիցների համար, քանի որ այժմ Հայաստանը ժողովրդական վերելք է ապրում», – նշել է ՀԲԸՄ Ֆրանսիայի և Եվրոպայի նախագահ Նադիա Գործունյանը:

Մրցույթի մասնակիցներին առաջարկվում է գրել պատմվածք «Իմ երաղանքների Հայաստանը 2050 թվականին» թեմայով : Պատմավածքը պետք է ուղղված լինի երրորդ անձին՝ թոռնիկին, բարեկամին, ընկերոջը կամ անծանոթին, պատմելով, թե ինչպիսինն է 2050 թվականի իրենց երազած Հայաստանը: Մրցույթի մասնակիցները կարող են ազատություն տալ իրենց երևակայությանը, նույնիսկ ներկայացնելու մի Հայաստան, որը խիստ տարբեր է իրականությունից:

Պատմվածքները ներկայացնելու վերջնաժամկետն է 15-ը դեկտեմբերի, 2018թ.՝ concoursrecits@ugabfrance.org  հասցեով:

Ժյուրին կընտրի լավագույն երեք պատմվածքները՝ հաշվի առնելով ֆրանսերենի որակը, շարադրանքի հստակությունը, ոճը և զգացմունքայնությունը:

Պատմվածքը չպետք է գերազանցի 3 էջը կամ 4500 նիշը (միջակայքերը ներառյալ):

Հաղթողները 2019թ. հունվարին կստանան հետևյալ մրցանակները.
– Առաջին մրցանակ՝ 1 000 €,
– Երկրորդ մրցանակ՝ 500 €,
– Երրորդ մրցանակ՝ 300 €:

Մասնակիցները կարող են ներբեռնել փաստաթղթերը Ֆրանսիայում ՀԲԸՄ գրասենյակի կայքից  www.ugabfrance.org:

Անհրաժեշտ փաստաթղթերն են.
1. Մրցույթի մասնակցության դիմում-ձևաթերթը,
2. Մրցույթի կանոնները և դրա փուլերը,
3. Հեղինակային իրավունքի բացառիկ և անվճար թույլատվության հավաստագիր, որով ՀԲԸՄ-ին տրվում է տեքստերի օգտագործման բացառիկ իրավունք:

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) աշխարհի ամենամեծ շահույթ չհետապնդող կազմակերպությունն է, որը կոչված է պահպանելու հայական ժառանգությունը կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի միջոցով: ՀԲԸՄ-ն յուրաքանչյուր տարի փոփոխություն է բերում 500,000 մարդու կյանքում Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: 1906 թ.-ին իր հիմնադրման պահից ի վեր, ՀԲԸՄ-ն հավատարիմ է մնում իր գերագույն նպատակին, այն է օժանդակել համայն աշխարհի հայերի բարօրությանը:  
Իմացեք ավելին՝ այցելելով  www.ugabfrance.org կայքէջը:  

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here