Գալիք տարի Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կկազմի 4 604 ԱՄՆ դոլար

0
143

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 2019 թվականին կկազմի 4 604 ԱՄՆ դոլար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նոյեմբերի 1-ին Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019թ. բյուջեի քննարկման ժամանակ նշեց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:

«Ներկայացված փաստաթուղթը հիմնված է նախորդ ժամանակահատվածիվիճակագրության վրաՄենք այլ վիճակագրություն չունենքԻհարկեօգտագործված է այնպիսի մեթոդաբանությունորն արդի աշխարհումընդունված էև դատելով մինչ այժմ կիրառված մեթոդաբանությանարդյունքներիցմենք ենթադրում ենքոր մակրոցուցանիշների ավելիլավ կանխատեսումներ մենք ուղղակի չէինք կարող ունենալ: Սպասվումէրոր 2018թ մեկ շնչին ընկնող ՀՆԱն կլինի 4280 դոլար, 2019-ին այն կկազմի 4604 դոլարարդյոք սա է այնինչը մեր համար  համարում ենք լավագույնըթե՝ ոչիհարկե՝ ոչ»,- ասաց Ջանջուղազյանը:

Նախարարի խոսքով՝ Հայաստանում փոփոխված իրավիճակը բյուջեի վրա չի ազդել, ինչը վկայում է տարիներ շարունակ ձևավորված ֆինանսական կայունության մասին:

«Փոփոխված իրավիճակը ներկայացված փաստաթղթի վրա իր ազդեցությունը չի ունեցելորովհետև իրավիճակի փոփոխությունը որոշակի ժամանակային լագով է միայն ազդումցուցանիշների վրահետևաբար, չէր կարող ներկայացված փաստաթուղթն իր մեջ ներառել հնարավոր զարգացումները կամ որևէ վարքագծի հնարավոր փոփոխություններ»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:

 

http://armenpress.am/arm/news/953051/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here