Գեղարքունիքի Մէջ 1200 Աշխատատեղով Հիւսուածեղէնի Գործարան Պիտի Բացուի

0
264

ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».-  Յառաջիկայ Յունուարին, հայ ներդրողի մը միջոցներով Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գիւղին մէջ հիւսուածեղէնի գործարան պիտի բացուի: Այս մասին Գաւառ քաղաքին մէջ «Իմ Քայլը» կուսակցութիւններու դաշինքի նախընտրական հանրահաւաքին ընթացքին յայտարարեց Հայաստանի վարչապետի պաշտօնակատար, դաշինքի նախընտրական ցանկի առաջին տեղը գրաւող Նիկոլ Փաշինեան:

«Երբ մտել եմ վարչապետի սենեակ, առաջին գործերից մէկը հետեւեալն է եղել. ինձ տեղեկացրել են, որ մի գործարար փորձում է Հայաստան ներկրել բամբակի սերմեր, որպէսզի էքսպերիմենտալ (փորձառական-Խմբ.) ցանք իրականացնի Արմաւիրում: Իրականացրեց բամբակի ցանք, հիմա պարզւում է, որ բամբակը սպասուածից շատ աւելի մեծ բերք է տուել: Այդ գործարարը ծագումով գաւառցի է, Ծովազարդ գիւղից, որոշել է Ծովազարդում ստեղծել տեքստիլի գործարան, որտեղ այդ բամբակից գործուածքներ կը ստեղծուէն: Իր խոստումով՝ գործարանը Յունուարից կ՛աշխատի: Այնտեղ սկզբնական շրջանում կը լինի 400-600 աշխատատեղ, յետոյ՝ արդէն 1200 աշխատատեղ», յայտարարեց Փաշինեան:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here