Երևանն ընդլայնելու է Թեհրանի հետ ​​համագործակցությունն արդարադատության ոլորտում

0
312

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին և ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը քննարկել են Թեհրանի և Երևանի միջև արդարադատության ոլորտում համագործակցության ընդլայնման հարցեր։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Իրանի IRNA գործակալությունից:

Կողմերը քննարկել են նաև Իրանի և Հայաստանի քաղաքացիների իրավական հարցերը, և պայմանավորվել, որ կարագացվի Իրանի քաղաքացիների գործերը հայկական դատարաններից Հայաստանի վճռաբեկ դատարան ուղարկելու գործընթացը:

Նրանք նաև համաձայնել են անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել բարեկամական հարաբերութունների զարգացման և փորձի փոխանակման ոլորտներում:

http://armenpress.am/arm/news/957202/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here