Դեկտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

0
236
Ժամը Վայրը Միջոցառումներ «Արմենպրեսը»ըկլուսաբանի
  ՀՀ կառավարություն    
07:30-ին Բաղրամյան 26-ից Գյումրի քաղաքում տեղի կունենա Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված «Հիշատակի և աղետներին դիմակայունության օր» խորագիրը կրող միջոցառումների շարք.

օրակարգ՝ ժամը 07:30-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն.Փաշինյանի և ՀՀ կառավարության անդամների, ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Բելառուսից և Գերմանիայից հյուրերին փոխադրող շարասյունը կշարժվի դեպի Գյումրի քաղաք։ Ժամը 10:00-ին Գյումրիի Վարդանանց հրապարակում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն.Փաշինյանին և ՀՀ կառավարության անդամներին կդիմավորեն ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ Շիրակի մարզպետ Կ.Սարուխանյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Ա.Նահապետյանը և այլ պաշտոնատար անձինք։ Ժամը 10:05-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն.Փաշինյանը և ՀՀ կառավարության անդամները՝ ՀՀ Շիրակի մարզպետ Կ.Սարուխանյանի, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի ուղեկցությամբ, քայլերթով կշարժվեն դեպի Գյումրու քաղաքապետարան։ Ժամը 10:10-ին Գյումրու քաղաքապետարանի շենքում ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանի, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հ.Արշակյանի, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի և «Հայփոստ» ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ Խուան Պաբլո Գեչիջյանի կողմից տեղի կունենա Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված «Սպիտակի երկրաշարժ» թեմայով նամականիշի մարում։ Ժամը 10:25-ին Գյումրիի քաղաքապետարանի նիստերի դահլիճում կմեկնարկի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված ՀՀ կառավարության արտագնա նիստը, որի շրջանակներում գործադիրը կընդունի դեկտեմբերի 7-ը որպես «Հիշատակի և աղետներին դիմակայունության օր» հայտարարելու մասին որոշումը: Ժամը 11:30-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն.Փաշինյանը, ՀՀ կառավարության անդամները և նրանց ուղեկցող պաշտոնատար անձինք կշարժվեն դեպի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող (Ամենափրկիչ եկեղեցու տարածք)։ Ժամը 11:41-ին 1988-ի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի նույն ժամին կհնչեն եկեղեցու զանգերը: Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ.Միքայել եպիսկոպոս Աջապահյանի կողմից կմատուցվի հոգեհանգստի կարգ։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն.Փաշինյանը հանդես կգա ուղերձով։ Ելութ կունենա ԱՄՆ Կանզասի նահանգապետ Ջեֆ Քոլյերը: Ժամը 12:20-ին՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն.Փաշինյանը, ՀՀ կառավարության անդամները և նրանց ուղեկցող պաշտոնատար անձինք հարգանքի տուրք կմատուցեն ի հարգանք երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին, ծաղիկներ կխոնարհեն անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։ Ժամը 12:30-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն.Փաշինյանի, ՀՀ կառավարության անդամների, պաշտոնատար այլ անձանց մեքենաների շարասյունը, անցնելով Սպանդարյան փողոցով, Հաղթանակի պողոտայով, Բագրատունյաց պուրակով, Ռուսթավելի փողոցով, կանգ կառնի  Ջիվանու փողոցում, որտեղ վարչապետի պաշտոնակատար Ն.Փաշինյանը կծանոթանա Գյումրու պատմական միջուկի վերականգնման ուղղությամբ կատարվող և կատարվելիք ծրագրերին։ Ժամը 12:45-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն.Փաշինյանը, ՀՀ կառավարության անդամները և մյուս հյուրերը Շիրակացի փողոցով կշարժվեն դեպի Շառլ Ազնավուրի անունը կրող հրապարակ և հարգանքի տուրք կմատուցեն մեծանուն հայի հիշատակին: Ժամը 12:55-ին Գյումրիի Բուլվարային թաղամասի Գործարանային փողոցի թիվ 1 հասցեում գտնվող ցուցադրական վարժանքի իրականացման տարածքում տեղի կունենա «Ուժեղ երկրաշարժերի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների նախապատրաստում և անցկացում» թեմայով ԱԻՆ Փրկարար ծառայության ուժերի ցուցադրական վարժանք: Ժամը 13:30-ին Ցուցադրական վարժանքի ավարտ։ Վարժանքի ավարտից հետո պաշտոնատար անձինք կծանոթանան վարժանքի տարածքում ծավալված վրանային ավանին: Ժամը 13:50-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն.Փաշինյանը, ՀՀ կառավարության անդամները և մյուս հյուրերը կմասնակցեն նաև թեթև արդյունաբերական ձեռնարկության բացմանը:

V
  Պետական կառույցներ    
16:00-ին   Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ որոշումը հրապարակվելու է դեկտեմբերի 7-ին՝ ժամը 16:00-ին: V
  ԿուսակցություններՀԿներմիջազգային կազմներ    
09:00-ին Արամ Խաչատրյանի արձանի մոտից կմեկնեն Սպիտակ քաղաք, որտեղ ժամը 11:41-ին՝ ճիշտ այն ժամին, երբ տեղի ունեցավ 1988-ի ավերիչ երկրաշարժը, Սպիտակ քաղաքի երկրաշարժի զոհերի հուշարձանի մոտ (Շահումյան փողոց) տեղի կունենա ծաղիկների խոնարհման արարողություն: Այնուհետև, մշակույթի տանը՝ ժամը 12:30-ին կկազմակերպվի հուշ-ցերեկույթ՝ նվիրված երկրաշարժի 30-րդ տարելիցին: Միջոցառմանը ներկա կլինեն դեսպաններ, պաշտոնյաներ և բարերարներ: Հարգելի՛ լրագրողներ, խնդրում ենք նախապես տեղյակ պահել ձեր գալու մասին՝ զանգահարելով 093 70 82 60 հեռախոսահամարով:

 

 
10:10-ին Գյումրու քաղաքապետարանի շենքում ՀՀ կառավարության արտագնա նիստից անմիջապես առաջ, «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից կմարվի և շրջանառության մեջ կդրվի մեկ նամականիշ՝ նվիրված «Սպիտակի երկրաշարժ» թեմային: V
07։30 –ին Մեկնում Երևանից «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ուղևորվում է Լոռու և Շիրակի մարզեր: Ժամը 10։00-ին Ժամանում Վանաձոր։ Այցելություն Երկրաշարժից զոհվածների հուշարձանին

11։40-ին Նոր հուշարձանի բացում Սարահարթում

13։30-ին Ժամանում Գյումրի
17։30-ին Ժամանում Երևան։

 
11:00-ին Երևանի Մալաթիայի Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից Քրիստոնեա-ժողովրդական Վերածնունդ կուսակցության քարոզարշավը կմեկնարկի եկեղեցու բակից  
  Մամուլի ակումբներ    
12:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և Թրանսփարենսի Ինթերնեշնլ              հակակոռուպցիոն կենտրոնի համատեղ մամուլի ասուլիսը՝ «Նախընտրական քարոզարշավ. միջազգային և հայաստանյան դիտորդների գնահատականներն ու դիտարկումները» թեմայով: Ասուլիսին կներկայացվի նաև դեկտեմբերի 9-ին՝ ԱԺ արտահերթ ընտրությունների օրը իրականացվելիք դիտորդական առաքելության մասին: Բանախոսներ՝ Թրանսփարնեսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի ղեկավար Ալեքսեյ Պետրոսյան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունց, Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի Հայաստանի և Ռուսաստանի գրասենյակ Լենե Վեթելանդ: Ասուլիսին կապահովվի անգլերեն-հայերեն միաժամանակյա թարգմանություն:  
12:00-ին «Փաստարկ»

մամուլի ակումբի

հյուրերն են ՄԵՆՔ դաշինքի համապետական ընտրացուցակով առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածուներ Արմեն Առաքելյանը և Անի Խաչատրյանը: Թեմա՝ ամփոփ դիտարկումներ քարոզարշավի ընթացքի և ակնկալվող արդյունքների վերաբերյալ՝ դեկտեմբերի 9-ին ընդառաջ: V
12:00-ին «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն հոգեբան Իրինա Ծատուրյանը եւ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեմա՝ Սպիտակի երկրաշարժից 30 տարի անց. երկրաշարժի սոցիալ-հոգեբանական հետեւանքները հասարակության կյանքում. երկրաշարժ ապրած հայը մեր օրերում:  
13:00-ին «Հայացք»

մամուլի ակումբում

«Քրիստոնեա-ժաղովրդական վերածնունդ» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Լևոն Շիրինյանը, Մարիամ Մանուկյանը և Հայկ Սուքիասյանը կամփոփեն քարոզարշավը: V
14:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա «Ականատես» դիտորդական առաքելության մամուլի ասուլիսը՝ «Երկարաժամկետ դիտորդության նախընտրական փուլի արդյունքների ամփոփում» թեմայով։ Ասուլիսին անդրադարձ կլինի քարոզարշավի ընթացքին, թեկնածուների/կուսակցությունների/դաշինքների գործունեությանը, վարչական ռեսուրսի օգտագործման դեպքերին, պետական մարմինների աշխատանքին և ընտրական գործընթացի այլ ասպեկտներին: Բանախոսներ՝ Թրանսփարնեսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյան, ժուռնալիստների ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյան, Ռեստարտ նախաձեռնության համակարգող Դավիթ Պետրոսյան:  
18:00-ին «Sputnik Արմենիա» մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններ Հայկ Ալումյանի, Հովհաննես Խուդոյանի, Ռուբեն Սահակյանի և Արամ Օրբելյանի մամուլի ասուլիսը: V
13:00-ին «Հոդված 3» ակումբում

(հասցե՝ Թումանյան 26Ա)

Տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «ընտրապայքարն ավարտվում է. ի՞նչ ակնկալիքներն ունենքաղաքական ուժերն առաջիկա քվեարկությունից» թեմայով: բանախոսներն են՝ Համազասպ Դանիելյանը, «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք Թեհիմինա Վարդանյանը, «Մենք» կուսակցությունների դաշինք Միքայել Նահապետյան, «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատականկուսակցություն ներկայացուցիչ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից։   
12:00-ին «Հոդված 3» ակումբում (հասցե՝ Թումանյան 26Ա) Տեղի կունենա մամուլի ասուլիս «Քարոզարշավի ամփոփում. ի՞նչ շանսեր ունեն քաղաքական ուժերն Ազգային ժողովում հայտնվելու համար» թեմայով: Բանախոսներն են. Արմեն Բաղդասարյանը, քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը, քաղաքական մեկնաբան Վիկտորիա Անդրեասյան, «Իրազեկ քաղաքացիների միավորման» ԱԺ ընտրությունների մեդիա մոնիտորինգի ծրագրի համակարգող։  
10:30-ին «Պոստ Սկրիպտում»

մամուլի ակումբում

Հյուրերն են՝ ԱԺ արտահերթ ընտրությունների ԲՀԿ համամասնական ցուցակի 2-րդ համար Միքայել Մելքումյանը եւ 9-րդ համար Գեւորգ Պետրոսյանը: Նրանք կամփոփեն քարոզարշավը, կանդրադառնան արձանագրված խաղտումներին և կխոսեն առաջիկա անելիքների մասին:  
11:30-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում Հյուրերն են՝ «Ազգային առաջընթաց կուսակցության» անդամներ Լուսինե Հարոյանը, Հայկ Փայտյանը, Վիգեն Մովսիսյանը եւ Հայկ Գրիգորյանը:

Ասուլիսի թեման` քարոզարշավի ամփոփում:

 
  Մշակույթ    
18:00-ին «Զանգակ» գրատանը (Աբովյան փող. 7) տեղի կունենա ՀՀ ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի գրքի շնորհանդեսը, որը նվիրված է վաղ քրիստոնեական դավանաբանական վեճերին և հեղինակի վերջին 10 տարվա աշխատասիրության արդյունքն է: Գիրքը նախատեսված է պատմաբանների, կրոնագետների, աստվածաբանների, փիլիսոփաների, աղբյուրագետների և արևելագետների համար: V

 

 

http://armenpress.am/arm/news/957212/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here