Քեզբան Հաթեմի. Թուրքիան ժողովրդավարական իրաւական պետութիւն չէ

«CNN TÜRK»-ի «Հակասական հարցեր» հաղորդմանը հիւրընկալուել է թուրք-քրտական հաշտեցման գործընթացի շրջանակներում ստեղծուած Իմաստունների Յանձնաժողովի անդամ իրաւաբան Քեզբան Հաթեմիյին: Վերջինս, անդրադառնալով հաշտեցման գործընթացին, ասել է, որ չնայած հիմնարար իրաւունքներն ու ազատութիւնները համաշխարհային արժէքներ են ու քաղաքականութեան հետ կապ չունեն, գործընթացի  բոլոր բաղադրատարրերը քաղաքական են:

Հաթեմին անբերեյաջող է համարել նաև Թուրքիայում սպասուող համապետական ընտրութիւնների պատրաստութիւնների ու հաշտեցման գործընթացի ժամանակահատուածների համընկնումը:
Հաթեմին, դժգոհելով ընդդիմութեան  ոչ լիարժէքութիւնից ու Թուրքիան անուանել ոչ մի երկիր, որը դեռևս ժողովրդական ու իրաւական պետութիւն չէ՝ քննադատելով ներկայ սահմանադրութիւնը:

 Հաթեմին խօսել է նաև Ստամպուլի 3-րդ կամուրջին Սելիմ Ահեղ Սուլթանի անուամբ կոչելու մասին ու  անուանել այն սադրանք ալևիների հանդէպ՝ նշելով, որ վերջինները ևս պէտք է լինեն Թուրքիայի առաջին կարգի քաղաքացիներ: Ովքեր են սադրողները հարցին ի պատասխան՝ Հաթեմին ասել է, որ որոշ շրջանակներ ցանկանում են կացնահարել ժողովրդավարացման գործընթացը՝ աւելացնելով, որ նման մարդիկ կարող են լինել նաև կառավարող Արդարություն և Բարգաւաճում կուսակցութեան կազմում:

 

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button