Financial Times. Թուրքիոյ քաղաքական լարուածութիւնը վախեցնում է օտարերկրեայ ներդրողներին

0
13

Թուրքիայում նկատուող քաղաքական լարուածութիւնը վախեցնում է օտարերկրեայ ներդրողներին և իրենից հեռացնում ներդրումային հնարաւոր ծրագրերը: Այս մասին դիտարկում է կատարել բրիտանական «Financial Times» պարբերականը, ինչի մասին յայտնում է «CNNTurk» լրատուականը:

Նշւում է, որ վերջին 10 տարում Թուրքիայում հաստատուել է ներկայիս վարչապետը Ռեճէպ Թայիփ Էրտողանի գերիշխանութիւնը: Այն բանից յետոյ, երբ Էրտողանի վարչակազմի կոնֆլիկտի մէջ մտաւ երկրի ամենախոշոր կազմակերպութեան` «Քոչ հոլտինգ»-ի հետ, գործարար աշխարհի մասնաւոր զրոյցներում արդէն շրջանառուեց այն տեսակէտը, որ ստեղծուած լարուած մթնոլորտը բացասաբար է ազդում օտար ներդրումների վրայ, կասեցնում է տնտեսութեան հզօրացումը:

Վերլուծաբանն նաև ընդգծում է, որ Թուրքիայում աշխատուժի անբաւարարութիւն է նկատւում: Աշխատողները հիմանկանում չունեն անհրաժեշտ որակաւորում: Կանանց միայն 28 տոկոսն է աշխատուժ ներկայացնում իրենից: Իսկ 15 տարեկանների մէկ չորրորդն առհասարակ գրել-կարդալ չի իմանում:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here