ԷՃԷ Թեմելքուրանը. «Մենք մոռացկոտ հասարակութիւն ենք. շատ իրադարձութիւններ ենք մոռացել»

Թրքական «Բիրգյուն» թերթի նախկին գլխաւոր խմբագիր Էհճէ Թեմելքուրանը, Գերմանիայի Էսսեն քաղաքում անցկացուող «Ruhr» գրքի տօնավաճառում, որտեղ ներկայացնում էր իր նոր գիրքը, հանդէս է եկել ելոյթով:  

Ըստ թրքական «Օտաթիվի» լրատուական կայքի` ելոյթում նա անդրադարձել է Ստամպուլի Գեզի զբօսայգու շուրջ ծաւալած դէպքերին: Նա նշել է, որ Գեզիի ցոյցերը ապստամբութիւն էին իշխող «Արդարություն և Բարգաւաճում» կուսակցութեան (ԱԶԿ-AKP) դէմ: 

«Շատերը բռնութեան ենթարկուեցին: Երիտասարդներ զոհուեցին, սակայն ոչ ոք հետ չկանգնեց: Երիտասարդները 3 ծառի համար դուրս եկան պայքարի: Սեփական իրաւունքների համար պայքարեցին: Սա դեռ ինչքան կը շարունակուի` անյայտ է: Սակայն որպէս հասարակութիւն մենք մոռացկոտ հասարակութիւն ենք: Այս աւանդոյթը պահպանւում է` սկսած 1915 թ Հայկական կոտորածներից: Մենք շատ իրադարձութիւններ ենք մոռացել: Արդեօ՞ք սա էլ կը մոռանանք: Չգիտեմ: Սակայն սա մի իրողութիւն կայ, որ մոռանալ չի նշանակում ամեն ինչ ջնջել: Դրա համար էլ տեղի ունեցած ոչ մի զարգացում հնարաւոր չէ չեղեալ համարել: Նոյնն էլ Գեզիի դէպքում: Հենց սա էլ վախեցնում է իշխանութեանը»,-ասել է նա:

Ունկնդիրներից մէկի հարցին, թե 30-ամեայ քրտական պատերազմի մասին ինչու՞ վէպ չի գրւում, Էճէ Թեմելքուրանը պատասխանել է. «Հաւանաբար չենք նկատում, կամ էլ չենք ուզում ընդունել, սակայն մեր ամբողջ կեանքը պտտւում է քրտական պատերազմի շուրջ: Ներկայումս Թուրքիայում գեղարուեստական ֆիլմերում , երաժշտութեան և մի շարք գեղարուեստական ստեղծագործութիւնների մէջ այս թեման շօշափւում է»:

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button