«Hürriyet»ը հանեց ԼՂՀ անուանումը բաժանորդագրութեան յայտից

0
11

Օրեր առաջ ատրպէյճանական մամուլում տարածուել էր տեղեկութիւն այն մասին, որ թրքական առաջատար պարբերականներից մեկի` «Հյուրրիյէթ»-ի ելեկտրոնային տարբերակում բաժանորդագրութեան համար լրացուող տուեալների մուտքագրման պատուհանում նշուած պետութիւնների ցանկում տեղ է գտել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն անուանումը: Ատրպէյճանական մամուլը սա որակել էր որպէս «Հյուրրիյէթ»-ի կողմից մեծ անարգութիւն` Ատրպէյճանի տարածքային ամբողջականութեան նկատմամբ»:

Բանը հասել էր նոյնիսկ նրան, որ Ատրպէյճանի արտաքին գործերի նախարարութիւնը դիմել էր Պաքւում Թուրքիայի դեսպանատուն` փորձելով պարզաբանում ստանալ հարցի վերաբերեալ:
Թէ դեսպանատանը ինչ պարզաբանում տուեցին Ատրպէյճանի արտգործնախարարին, կամ առհասարակ տուեցին պարզաբանում թէ ոչ  յայտնի չէ, սակայն այն, որ  թրքական կողմը հերթական անգամ «ականջները կախեց» ատրպէյճանական հիստերիայի առաջ ակնյայտ է: «Հյուրիյէթի» բաժանորդագրութեան համար լրացուող յայտից արդէն հանուած է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անուանումը:

Ուշագրաւ է, որ  «Հյուրրիէյթը» դա արեց անաղմուկ, առանց որևէ յայտարարութեան ու բացատրութեան` հաւանաբար, չցանկանալով թեմայի վերաբերեալ աւելորդ աղմուկ բարձրացնել: Ի տարբերութիւն «Հյուրրիյէթի»` ատրպէյճանական կողմը գլխի չէր ընկել, որ ի լուր աշխարհի աղմկելուց առաջ կարելի էր պարզապէս նամակ ուղարկել «Հյուրրիյէթի» խմբագրութիւն ու յայտնել վրդովմունքի մասին:

Ակնյայտ է, որ իր այս «լուռ» քայլով «Հյուրիյէթը» նպատակ ունէր խլացնել աղմուկը: Եւ այժմ երկու կողմն էլ լուռ են, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անուանումը հեռացուած է, բայց…

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here