Թուրքիայում հիմնադրուել է նոր կուսակցութիւն` «Գեզի»

0
32

Թուրքիայում ատեղծուել է ընդդիմադիր և բնապահպանական հայացնքերով նոր կուսակցութիւն: Այն կոչւում է «Գեզի Փարթիսի»:

Նշենք, որ Գեզին Ստամպուլի կեդրոնական Թաքսիմ հրապարակին նայող զբօսայգու անուանումն է: Հենց այդ զբօսայգում անունն էլ խորհրդանշական դարձաւ այս տարի ամրանը Թուրքիայում բռնկուած լայնամասշտապ զանգուածային բողոքների համար և քաղաքացիական անհնազանդութեան ակտերի համար: Ամէն ինչ սկսեց Գեզիի բնապահպանական շարժումից, երբ ակտիվիստները փորձեցին կանխել ծառահատումը, որը ծրագրուած էր քաղաքային իշխանութիւնների շինարարական նոր նախագծով:

«Գեզի» կուսակցութեան նախագահ է ընտրուել Ռեշիտ Ջեմ Քյոքսալը: Կուսակցութեան կեդրոնակայանը գտնւում է մայրաքաղաք Անգարայի ֆիտանլըք թաղամասում, որը թուրքերէնում կրում է «տնկարան, տնկարանային» իմաստը: Այս զուգադիպութիւնը թէ միտումնաւորութիւնն արդէն հումորով քննարկւում է թուրք օգտատէրերի կողմից սոցցանցերում:

Կուսակցութեանն անդամակցած մարդկանց թիւ մասին առայժմ ոչ մի տեղեկութիւն չկայ: Լոկոտիպը արմատներ ձգած ծառի պատկերով մարդ է: Կուսակցութեան կանոնադրութեան համաձայն` «Գեզի»-ի նպատակն է ստեղծել քաղաքացիական արժանապատիւ հասարակութիւն, ժողովրդական սահմանադրութիւն, ժողովրդավարական ազատութիւն, օրէնքի գերակայութիւն և մարդու իրաւունքների պաշտպանութիւն ապահովող հասարակարգ:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here