Sabah. Թուրքիան չի կարող անդամակցել ՄՄ-ին, եթէ Հայաստանն էլ է անդամակցելու

0
13

Երեք տարի առաջ Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի կողմից հիմնադրուած, 600 միլիառ  տոլարի առևտրաշրջանառութիւն ունեցող Մաքսային Միութեանը (ՄՄ) Թուրքիայի հնարաւոր անդամակցութեան մասին քննարկումներին է անդրադարձել թրքական «Սապահ» պարբերականը:

Օրերս Եւրասիական տնտեսական բարձրագոյն խորհուրդի նեղ կազմով ընթացած նիստի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ասել էր, որ Թուրքիան ցանկութիւն ունի միանալու ՄՄ-ին և որ այդ մասին անձամբ վարչապետ Էրտողանն է յայտնել:

Աւելի ուշ, Թուրքիայի կառավարութեան աղբիւրներ յայտնեցին, որ Ղազախստանի հետ տարուող բանակցութիւններում եղել է նաեւ Թուրքիայի` ՄՄ-ին անդամակցելու հարցը: Էրտողանը նշել է, որ Թուրքիայի համար կարևոր նշանակութիւն կարող է ունենալ անդամակցութիւնը ՄՄ-ին:

«Միւս կողմից, սակայն, Թուրքիայի անդամակցութեան դէպքում օրակարգ է գալիս Հայաստանի հետ կապուած ճգնաժամային հարցը: Թուրքիայի կառավարութեան ներկայացուցիչները շեշտել են, որ Թուրքիան չի կարող անդամակցել ՄՄ-ին, եթէ Հայաստանն էլ է անդամակցելու»,- տեղեկացնում է «Սապահ»-ը:

Նշւում է, որ Ղազախստանի հետ բանակցութիւններում ընդամէնը մի քանի անգամ քննարկուել է Թուրքիայի անդամակցութեան հարցը: Թուրքիայի արտգործնախարարութեան աղբիւրներին յղում տալով` պարբերականը յայտնում է, որ Թուրքիայի անդամակցութեան կապակցութեամբ պաշտօնական ոչ մի դիմում կամ նախաձեռնութիւն առայժմ չի իրականացուել:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here