Իստամպուլի կրթական կեանքում կարևոր դեր խաղացած 100 դպրոցների շարքում կան նաև հայկական դպրոցներ

0
19

Իստամպուլի քաղաքապետարանի մշակոյթի վարչութեան կողմից հրատարակուել է Իստամպուլի 560-ամեայ կրթական պատմութեան մէջ մեծ դեր ունեցած 100 կարևոր դպրոցների մասին պատմող ժողովածու:

Գրքում ներկայացւում է դպրոցների հիմնադրման պատմութիւնը, կրթական համակարգը և ճարտարապետական առանձնայատկութիւնները:

Գրքում տեղ են գտել ինչպէս գործունէութիւնը դադարած, այնպէս էլ դեռևս գործող դպրոցների պատմութիւնները: Գրքում ներկայացւում են նաև ազգային փոքրամասնութիւնների` այդ թւում հայկական մի շարք դպրոցների պատմութիւնը, ինչպէս օրինակ Բեզազեան վարժարանը, Բեզջիեան, Դադեան, Եսայեան, Ֆերիքյոյ Մերամեթջեան, Պանգաթլը Մխիթարեան, Սահակեան Նունեան, Սբ. Խաչ Դպրեվանք դպրոցները:

Հայկական Բերբերեան դպրոցի մասին յօդուածը կրում է «Բերբերեանում հայ և թուրք երեխաները կողք կողքի» վերնագիրը: Նշւում է, որ դպրոցը ստեղծուել է 1876 թուականին Ռեթեոս Բերբերեանի կողմից: Սկզբում դպրոցը գործել է մի փոքրիկ տան մէջ, այնուհետև, երբ աշակերտների թիւը աւելացել է, դպրոցը տեղափոխուել է մէկ այլ շէնք: Ներկայումս, ցավօք, դպրոցը այլևս չի գործում:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here