ԱՅՍՕՐ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐ

0
58

 1907՝  Ծնաւ հայ արձակագիր, գրականագէտ, մանկավարժ, բանասիրական գիտութիւններու  թեկնածու Ռաֆայէլ Արշակի  Աթայեանը(Մահացաւ՝ 1990):

1918՝  Կնքուեցաւ Մուտրոսի   զինադադարը, ըստ որուն Օսմանեան  կայսրութիւնը դուրս  եկաւ Առաջին Համաշխարհային պատերազմէն:

1920՝  Հայ-թրքական պատերազմի ընթացքին  թուրքերը  գրաւեցին Կարսը:

1922՝  Ծնաւ  հայ  յօրինող՝  Ցոլակ  Պեքարեանը,  ջութակահար, մանկավարժ (Մահացաւ՝ 1980):

 1938՝   Հռչակաւոր  դերասան Օրսոն Ուելզի կողմէ  « Ուոր  Օֆ  Ուորլտզ» պատմուածքին ռատիօբեմականացումը   մեծ  իրարանցում ստեղծեց Միացեալ Նահանգներու  մէջ, խորհելով  թէ իրական յարձակում տեղի  կ’ունենար:

1960՝  Ծնաւ  արժանթինցի ֆութպոլիստ Տիէկօ Մարատոնան:

1973՝  Բացուեցաւ  Պոսֆորի   կամուրջը,  փաստացի  Եւրոպան Ասիոյ  միացնող կամուրջը:

1991՝ Արցախեան ազատամարտի   ընթացքին,  հայկական ուժերը Արկադի Տէր  Թադէւոսեանի  հրամանատարութեամբ   ազատագրեցին  Հատրութի շրջանի  Տող գիւղը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here