ԱՅՍՕՐ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ, 3 ՆՈՅԵՄԲԵՐ

0
27

1882՝  Ծնաւ պելառուս   նշանաւոր  գրող, պելառուս  գրականութեան դասականներէն  մէկը՝ Եաքուպ Քոլասը (Մահացաւ՝   1956):

1906՝ Պերլինի միջազգային  ռատիօհաղորդակցութեան խորհրդաժողովի ընթացքին «S0S»-ը ընդունուեցաւ  իբրեւ  փրկութեան օգնութեան  միասնական  ազդանշան:

1914՝  Մահացաւ աւստրիացի  բանաստեղծ  Գէորգ  Թրաքը (Ծնեալ՝  1887):

1928՝ Թուրքիա արաբական այբուբենէն անցաւ լատինականին:

1954՝  Մահացաւ  ֆրանսացի  մեծ նկարիչ՝  Անրի Մաթիսը (Ծնեալ՝  1869):

1976՝   Տեղի ունեցաւ Երեւանի Սուրբ Սարգիս  եկեղեցւոյ  օծման արարողութիւնը:

1978՝  Տոմինիքեան հանրապետութիւնը անկախացաւ Մեծն Բրիտանիայէն:

1997՝  Մահացաւ  հայ  նշանաւոր  պետական  եւ  քաղաքական  գործիչ Աշոտ Նաւասարդեանը (Ծնեալ՝ 1950):

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here